Թռչունները (Արիստոփանես)
Արիստոֆանեսի կատակերգություն / From Wikipedia, the free encyclopedia
«Թռչունները» (հին հունարեն՝ Ὄρνιθες), հին հունական կատակերգու Արիստոֆանեսի ամենաերկար կատակերգությունը, որը գրվել է մ.թ.ա. 414 թվականին։ Նույն թվականի գարնանը, Դիոնիսոսին նվիրված Մեծ Դիոնիսիայի տոնին՝ ավանդաբար տեղի ունեցող դրամատիկական մրցույթների ժամանակ, «Թռչունները» կատակերգությունը բեմադրվել Կալիստրատոս անվամբ և գրավել է երկրորդ տեղը[⇨]։
Թռչունները հին հունարեն՝ Ὄρνιθες[1] | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | Old Comedy? |
Ձև | պիես |
Հեղինակ | Արիստոփանես[1] |
Երկիր | Հին Աթենք |
Բնագիր լեզու | հին հունարեն[1] |
Առաջին ներկայացում | մ. թ. ա. 414[2] |
Տեսարան | Cloud cuckoo land? |
Կերպարներ | Պիսթետաիրոս |
Birds (Aristophanes) |
Սյուժեի հիմքում երկու աքսորյալ աթենացիների՝ Պիսֆետերի (հին հունարեն՝ Πεισθέταιρος - Պեյսթետաիրոս, բառացի՝ «խորհրդական») և Էվելպիդի (հին հունարեն՝ Εὐελπίδης - Էվելպիդես, բառացի՝ «բարի հույս») օգնությամբ թռչունների կողմից իշխանությունը զավթելու պատմությունն է, այն դեպքում, երբ օտարականները՝ ինտրիգներից և դատավարություններից հոգնած, ընդամենը, հանգիստ հանգրվան էին փնտրում։ Արդյունքում, թափառականները մտնում են թռչունների համայնք և ամպերի մեջ ստեղծում Նեֆելոկոկկիգիա (հին հունարեն՝ Νεφελοκοκκυγία, բառացի՝ Ամպակկվաերկիր) քաղաքը[⇨]։
Հետազոտողները «Թռչունները» պիեսն անվանել են սոցիալական ուտոպիա, հեքիաթային կատակերգություն, քաղաքական երգիծանք, որն արտացոլում է սիցիլիական արշավանքի նկատմամբ հեղինակի վերաբերմունքը։ Պիսֆետերի կերպարում, նրանց կարծիքով, նշմարվում են հին հույն զորավար Ալքիբիադեսին բնորոշ գծերը[⇨]։
Կատակերգությունը լի է բառախաղերով, սրամտություններով, ժարգոնային արտահայտություններով։ Հեղինակի կիրառած գեղարվեստական միջոցներից և գրական հնարքներից են պարոդիան, գրոտեսկը և այլաբանությունը։ Միևնույն ժամանակ, «Թռչունների» առանձին տեսարաններն առանձնանում են իրենց քնարականությամբ և երաժշտականությամբ[⇨]։
Պիեսի կոմպոզիցիայում հետազոտողները կարևորում են պարավասիսը (հին հունարեն՝ παράβασις, երգչախմբի խրատական ուղերձը հանդիսատեսին), որն Արիստոֆանեսի ստեղծագործություններում առաջին անգամ կորցնում է խրատական նախաբանի գործառույթը և ուղղակիորեն մտնում է ստեղծագործության սյուժե[⇨]։
Կատակերգությունը ռուսերեն են թարգմանել Մ. Սկվորցովը (1874), Վլադիմիր Չույկոն (1882), Ադրիան Պիոտրովսկին (1927), Սոլոմոն Ապտը (1954)[⇨]։ Գյոթեն վերանայել է պիեսը Վայմարյան թատրոնի բեմում ներկայացնելու համար («Թռչուններն ըստ Արիստոֆանեսի», 1780)։ «Թռչունների» սյուժեն օգտագործել է կոմպոզիտոր Վալտեր Բրաունֆելսը, ով գրել է համանուն օպերան (1920)[⇨]։