From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Բրել (ֆր.՝ Jacques Brel [ʒak bʁɛl], ապրիլի 8, 1929[2][3][4][…], Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա - հոկտեմբերի 9, 1978[2][3][4][…], , Բոբինյի, Սեն-Սեն-Դենի, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա), բելգիացի ֆրանսալեզու բանաստեղծ, դերասան ու ռեժիսոր։
Ժակ Բրել | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jacques Brel |
Ի ծնե անուն | Jacques Romain Georges Brel |
Ծնվել է | 1929 ապրիլի 8 Բրյուսել, Բելգիա |
Երկիր | Բելգիա |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1978 49) Ֆրանսիա, Իլ-դը-Ֆրանս, Բոբինյի | (տարիքը
Գերեզման | Calvary Cemetery |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | Պոետ, Դերասան, Ռեժիսոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ |
|
Ամուսին | Thérèse Michielsen?[1] |
Կայք | jacquesbrel.be |
Ստորագրություն | |
Jacques Brel Վիքիպահեստում |
Ժակ Բրելը ծնվել է 1929 թվականի ապրիլի 8-ին Բելգիայի Սխարբեկ քաղաքում։
Դպրոցում չի ցուցաբերել փայլուն առաջադիմություն, բայց արդեն վաղ տարիքից մասնակցել է սիրողական ներկայացումների։ Հայրը Ժակին ստիպել է միանալ ընտանեկան բիզնեսին, որի նկատմամբ Ժակը ոչ մի ձգտում չուներ։ 1952 թվականին նա մեկնում է Փարիզ և այդ թվականից սկսած իր երգերով հանդես է գալիս սկզբում Ֆրանսիայի, ապա և աշխարհի խոշորագույն համերգասրահներում։ Դեռևս 1965 թվականին նա համերգներ է տվել Երևանում։
1951 թվականին Բրելն ամուսնացել է Թերեզա Միխիլսենի (Միշելսեն[5]) հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Շանտալը։
1952 թվականից սկսած՝ Ժակը գրում է երգեր, որ կատարում էր ընտանիքի անդամների համար ու բրյուսելյան ակումբների երեկույթների ընթացքում։ 1953 թվականին թողարկվեց նրա առաջին ձայնասկավառակը՝ 78 աբորտ, որ անհաջողություն կրեց։ Դրանից քիչ ժամանակ անց Բրելը հայտնի մշակութային գործիչ Ժակ Կենետիի հրավերով մեկնեց Փարիզ, ով նպաստեց երիտասարդ բելգիացու տաղանդի բացահայտմանը։ 1955 թվականին Ժակի կինը երեխաների հետ մեկնեց ամուսնու մոտ՝ Ֆրանսիա։
1954 թվականի փետրվարին Բրելը «Ֆիլիպս» ձայնագրման ստուդիայում ձայնագրեց ութ երգերից բաղկացած ձայնապնակ, որը նույնպես հաջողություն չունեցավ։ Նույն թվականին Կենետին Բրելին ուղարկեց շրջագայության. Բրելը ելույթներ ունեցավ Բելգիայի ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Ամստերդամում, Լոզանում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հենց շրջագայությունների շնորհիվ էլ Բրելը հայտնի դարձավ։ 1970 թվականին Բրելը խաղում է ռեժիսոր Էդուարդ Մոլինարոյի «Իմ քեռի Բենջամենը» կինոնկարում, որը մեծ աշխուժություն է առաջացնում Ֆրանսիայի արվեստագետների շրջանում և երկար ժամանակ չի իջնում էկրաններից։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ֆիլիպ Ֆուրաստիեի «Բոննոյի ավազակախումբը» (1968), Ժան Վալերի «Վիշապասար» (1971), Կլոդ Լելուշի «Արկածը մնում է արկած» (1972), Ալեն Լևանի «Ֆուրշի բարը» (1972), Դենի Հերուի «Բրելը ապրում է Ֆարիզում» (1974), ինչպես նաև Մարսել Կառնեի «Հանցագործություն հանուն կարգ ու կանոնի» (1971) և Էդուարդ Մոլինարոյի «Հոգեհանը» (1973) կինոնկարներում։ 1973 թվականին Բրելը որպես ռեժիսոր նկարահանել է իր անդրանիկ՝ «Վայրի Արևմուտքը» կինոնկարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.