From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Լուսյե (ֆր.՝ Jacques Loussier, հոկտեմբերի 26, 1934[1][2][3][…], Անժե[4] - մարտի 5, 2019[3][5][6][…], Բլուա[4]), ֆրանսիացի դաշնակահար, առավելապես հայտնի դասական երաժիշտների ստեղծագործությունների ջազային իմպրովիզացիաներով։
Ժակ Լուսյե | |
---|---|
Ժակ Լուսյե (2008) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jacques Loussier |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1934[1][2][3][…] Անժե[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 5, 2019[3][5][6][…] (84 տարեկան) Բլուա[4] |
Գերեզման | Cour-sur-Loire |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս, CBS Disques?, RCA Records, MGM Records, Philips Records, Telarc International Corporation?, Naxos Records և Note Productions? |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Jacques Loussier Վիքիպահեստում |
1950 թվականին Լուսյեն ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ սովորում է վիրտուոզ-դաշնակահար Իվ Նատի մոտ. Չնայած վաղ հաջողությանը, սկսնակ երաժիշտը թողնում է ակադեմիական բեմը և սկսում փորձարկումները տարբեր ուղղություններում։ Նվագում է Կուբայում՝ գնչուական նվագախբում, նվագակցում է Շառլ Ազնավուրին և այլ հայտնի երգիչների, կինոյի երաժշտություն է գրում։ Սկսում է հարել լայն ժողովրդականություն վայելող ջազին։ Նրան հատկապես գրավում էր Modern Jazz Quartet խումբը։ Այդ ժամանակ նրան առաջարկեցին ձայնագրել դաշնամուրային փորձարկումներ Յոհան Սեբաստիան Բախի թեմաներով։ Իմպրովիզացիոն հնարավորությունները մեծացնելու համար նա որոշեց իր գործիքին ավելացնել կոնտրաբաս և հարվածային գործիքներ։ Նրան ընկերացան հայտնի ջազային երաժիշտներ՝ կոնտրաբասիստ Պյեր Միշլոն և թմբկահար Քրիստիան Գարոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.