Ժանն Անտոնյան
From Wikipedia, the free encyclopedia
Ժանն Անտոնյան (Ժանին Մեյ) (, Ստամբուլ), ֆրանսագիր հայ վիպասանուհի։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է նախ Կ. Պոլսի, ապա Ալեքսանդրիայի (Եգիպտոս) ֆրանսիական վարժարաններում, որից հետո մեկնել ԱՄՆ, սովորել և կատարելագործվել անգլերենի մեջ ու աշխատել որպես ուսուցչուհի։
Գրական ասպարեզ է մտել 1930-ականներին, «Վեց և մեկ գիշերներ» ֆրանսերեն գրքով, որը պարունակում է յոթ պատմվածք։ Այնուհետև լույս է ընծայել «Դիմակավոր աղջիկը» և «Զմրուխտները» վեպերը, որոնք արժանացել են ֆրանսիական մամուլի ջերմ գնահատմանը և դասվել են «Ամառվա լավագույն գրքերի» շարքը։ Նրա որոշ աշխատություններ լույս են տեսել հայերեն, իր ամուսնու՝ Հակոբ Անտոնյանի թարգմանությամբ[1]։
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |