Ժան Ռենո
ֆրանսիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը՝ Խուան Մորենո ի Էռերա Խիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)), հուլիսի 30, 1948(1948-07-30)[1][2][3][…], Կասաբլանկա, Մարոկկո[4]), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Այդ ֆիլմը միանգամից փառքի արժանացրեց և Ժան Ռենոյին և Լյուկ Բեսոնին։ Շատերը Ռենոյին հիմա ճանաչում են որպես Լեոն, բայց Ռենոյի դերերը բազմազան են։ Նա այն եզակի դերասաններից է, ով կարողանում է հիանալի կերպով մարմնավորվել առնական հերոսների՝ որոնցից են Վիկտոր (Նիկիտա), Լեոն (Լեոն) և Շառլ Մաթեյի (22 փամփուշտ. Անմահը) և այնպիսի սենտիմանտալ և կատակերգական հերոսների, որոնցից են կոմս Գոդֆրուա դը Մոնտմիրալը (Եկվորները, Եկվորները 2. Ժամանակի միջանցքները), Հուբերտ Ֆիոերենիտին (Վասաբի)։
Ժան Ռենո ֆր.՝ Jean Reno | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1948(1948-07-30)[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո[4] |
Կրթություն | Կարնոյի լիցեյ, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lyautey երկրորդական վարժարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] և Իսպանիա |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Genevieve Reno?, Nathalie Dyszkiewicz? և Zofia Borucka?[6] |
Երեխա(ներ) | Sandra Moreno? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժան Ռենոն իր կինոկարիերան սկսել է մոտ երեսուն տարեկան հասակում և կարճ ժամանակում մեծ ճանաչման է հասել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ և Հոլիվուդում։ Չնայած, որ Հոլիվուդում Ռենոյին բազմաթիվ հետաքրքիր դերեր են առաջարկում, Ռենոն հնարավորինս նախընտրում է նկարահանվել իր հայրենի Ֆրանսիայում։ Բացի այդ Ռենոյին այնքան էլ հետաքրքիր չէ հոնարարները։ Հետաքրքիր դերի կամ լավ նկարահանման անձնակազմի դեպքում հոնարարը մնում է հետին պլանում։
Դերասանը մեծ ժողովրդականություն է վայելում հանդիսատեսի մոտ և չնայած այն հանգամանքին, որ Ժան Ռենոն խոստացել էր նկարահանվել մինչև 60 տարեկանը, նա մինչև հիմա էլ նկարահանվում է և պատրաստվում է նկարահանվել։ Ինչպես ասում է մեծն դերասանը՝ ինքը չի կարողանում մերժել իր ընկերներին։