Ժոակիմ դի Ալմեյդա
պորտուգալացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ժոակիմ Անտոնիու Պորտուգալ Բապտիստա դի Ալմեյդա (պորտ.՝ Joaquim Antonio Portugal Baptista de Almeida, հայտնի է որպես Ժոակիմ դի Ալմեյդա պորտ.՝ Joaquim de Almeida, մարտի 15, 1957(1957-03-15)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[3]), պորտուգալացի և ամերիկացի դերասան։ Նա իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում։ Ժոակիմ դի Ալմեյդան 1980 թվականից սկսել է իր կինոկարիերան և 1982 թվականին նկարահանվել «Զինվոր» ֆիլմում, ինչպես նաև նրան հայտնություն է բերել «Բարի լույս, Բաբելոն» իտալական ֆիլմում Անդրե Բոնաննոյի կերտած կերպարը։ Նա ստացավ միջազգային հայտնություն, երբ 1994 թվականին նկարահանվեց «Ուղիղ և ակնհայտ վտանգ» ֆիլմում և 1995 թվականի «Հանդուգնը» ֆիլմում։ Նա արդեն դարձավ հայտնի, երբ 2003-ից 2004 թվականներին նկարահանվեց «24 ժամ» հեռուստասերիալում Ռամոն Սալազարի դերում և «Ֆորսաժ 5» ֆիլմում Էռնան Ռեյեսի դերում։
Ժոակիմ դի Ալմեյդա պորտ.՝ Joaquim António Portugal Baptista de Almeida | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1957(1957-03-15)[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա[3] |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Պորտուգալիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |