Ժողովրդավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովրդավարություն (Հին հունարեն. δη μοκρατία՝ ժողովրդի իշխանություն, δῆμος- ժողովուրդ և κράτος իշխանություն), քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը[1]։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն[2]; Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը[3];
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում[4][5]։
Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։