Իգնաց Ֆիլիպ Զեմելվայս
From Wikipedia, the free encyclopedia
Իգնաց Ֆիլիպ Զեմելվայս (գերմ.՝ Ignaz Philipp Semmelweis, հուլիսի 1, 1818(1818-07-01)[1][2][3][…], Tabán, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 13, 1865(1865-08-13)[4][1][2][…], Oberdöbling, Ավստրիական կայսրություն), հունգարացի մանկաբարձ, պրոֆեսոր, ով ստացել է «Մայրերի փրկիչ» մականունը՝ հետծննդյան տենդի պատճառները բացահայտելու համար։ Ասեպսիսի հիմնադիրներից մեկը. նա բժշկության մեջ ներմուծել է ձեռքերը և գործիքները քլորաջրով լվանալու պրակտիկան[6][7][8]։ Նա պատմության մեջ մտավ որպես նշանավոր գինեկոլոգ-վիրաբույժ, ով Հունգարիայում կատարել էձվարանների առաջին վիրահատությունը և երկրորդ կեսարյան հատումը[9][10]։
Իգնաց Ֆիլիպ Զեմելվայս գերմ.՝ Ignaz Philipp Semmelweis | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1818(1818-07-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Tabán, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 13, 1865(1865-08-13)[4][1][2][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Oberdöbling, Ավստրիական կայսրություն |
Մահվան պատճառ | pyaemia? |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1844), Բուդապեշտի համալսարան (1841) և Budapesti Egyetemi Katolikus Gimnázium? (1835)[5] |
Մասնագիտություն | բժիշկ, բուսաբան, համալսարանի դասախոս, գինեկոլոգ, մանկաբարձ և հիգիենիստ |
Ուսուցիչ | Ferdinand Ritter von Hebra?, Joseph Škoda? և Կարլ Ռոկիտանսկի |
Աշխատավայր | Բուդապեշտի համալսարան |
Ամուսին | Mária Weidenhofer? |
Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում աշխատելու ժամանակ Զեմելվայսը ծննդաբերության ժամանակ կանանց մահացության մակարդակը նվազեցրել է մինչև 0,85%, մինչդեռ նախորդ տարիներին ամբողջ Եվրոպայում հետծննդյան տենդը պատճառ դարձավ բուժառուների ու երեխաների 60% մահացության։ Զեմելվայսի հայտնագործությունը անմիջապես հերքեց մի քանի դոգմաներ, որոնք տարածված էին այդ ժամանակ բժշկության մեջ, գործընկերների մեծ մասը կտրականապես հրաժարվել է կիրառել նրա փորձը, և նրա վերադասները նրա մեջ տեսան միայն սպառնալիք իրենց դիրքի նկատմամբ[11][12][13]։
Գիտական հանրության դիմադրության պատճառով Զեմելվայսը նյարդային խանգարում է ունեցել։ 1865թվականին քառասունյոթամյա Զեմելվայսը, առանց իր համաձայնության, խաբեությամբ տեղափոխվել է հոգեբուժարան, որտեղ նա մահացել է երկու շաբաթ անց հիվանդանոցի անձնակազմի կողմից իրեն հասցված ծեծի պատճառով[14]։
Մի քանի տասնամյակ անց Զեմելվայսի հայտնագործությունները և ասեպտիկ մշակման գործնական կիրառման մեթոդը լայն ճանաչում են գտել, գիտնականի անունը մնացել է պատմության մեջ, և նրա անունով են կոչվել մի քանի ուսումնական հաստատություններ և բժշկության մեջ նվաճումների համար մրցանակներ[15][6]։