From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Ալեքսանդրովիչ Մոիսեև (հունվարի 8 (21), 1906, Կիև, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 2007[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան), բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1953)։ Համարվում է խորհրդային բեմական ժողովրդական պարի հիմնադիրներից։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։
Իգոր Մոիսեև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8 (21), 1906 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 2, 2007[2][3][4][…] (101 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, բալետմայստեր և պարող |
Ամուսին | Tamara Zeyfert? և Irina Moiseeva? |
Պարգևներ և մրցանակներ | |
Igor Moiseyev Վիքիպահեստում |
Մինչև 1939 թվականը եղել է Մեծ թատրոնի բալետային խմբի մենապարող, բեմադրել է Օրանսկու «Ֆուտբոլիստը» (Լև Լաշչիլինի հետ), Դերտելի «Ապարդյուն նախազգուշություն» (Ասաֆ Մեսսերերի հետ, երկուսն էլ՝ 1930 թվականին), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1958 թ.) և այլն։ 1937 թվականին ստեղծել և ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական պարի անսամբլը (1991-ին վերանվանվել է Ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլ՝ Իգոր Մոիսեևի ղեկավարությամբ, 2007-ից՝ Իգոր Մոիսեևի անվամբ)։
Մոիսեևի բեմադրություններից են՝ ԽՍՀՄ ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլը ելույթի պահին (բալետ-մայստեր՝ Իգոր Մոիսեև) «ԽՍՀՄ Ժողովուրդների պարերը» (1937-1938 թթ.), «Սլավոնական ժողովուրդների պարերը» (1945 թ.), «Խաղաղություն և բարեկամություն» (1953 թ.)։ Ստեղծել է նաև ժանրային խորեոգրաֆիկ ներկայացումների շարք՝ «Աշխարհի երկրներով», «Պարտիզանները», «Վիվա, Կուբա», «Ճանապարհ դեպի պարը» (լենինյան մրցանակ, 1967 թ.) և այլն։ Արժանացել է ԽՍՀՄ պետականի մրցանակներ (1942 թ., 1947 թ., 1952 թ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.