Իգոր Նովիկով
From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Նովիկով (հոկտեմբերի 19, 1929(1929-10-19)[1], Դրեզնա, Օրեխովո-Զուևսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2007(2007-08-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), ԽՍՀՄ (1968) և ՀԽՍՀ (1961) վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969)։ Օլիմպիական խաղերի կրկնակի (1956, 1964), աշխարհի թիմային հնգակի (1957-1959, 1961-1962) և անհատական առաջնության քառակի (1957, 1958, 1959, 1960) չեմպիոն։ ԽՍՀՄ քառակի (1953, 1956, 1959, 1964) չեմպիոն։ Մասնակցել է օլիմպիական չորս խաղերի (1952, 1956, 1960, 1964)։
Իգոր Ալեքսանդրի Նովիկով | |
---|---|
Ծնվել է | 19 հոկտեմբերի, 1929 |
Ծննդավայր | Դրեզնա, Օրեխովո Զույևսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Մահացել է | 30 օգոստոսի, 2007 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ→ՌԴ |
Մասնագիտություն | հնգամարտիկ և pentathlete |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ժամանակակից հնգամարտի և երկամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ (1972-1988), իսկ 1988-1998 թվականներին՝ նախագահ։ 1977-1992 թվականներին ժամանակակից հնգամարտի ԽՍՀՄ ֆեդերացիայի նախագահ։ ՀԽՍՀ սպորտի կոմիտեի նախագահի տեղակալ (1966-1981)։ Իգոր Նովիկովը 1958 թվականից եղել է ՍՄԿԿ-ի անդամ, պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի, Աշխատանքային գործունեության շքանշաններով։