Իգոր Ստրավինսկի
From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Ֆեոդորովիչ Ստրավինսկի (հունիսի 17, 1882(1882-06-17)[1][2][3], Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][2] - ապրիլի 6, 1971(1971-04-06)[1][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][2]), ռուս հայտնի դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը[10][11][12]։ Ստրավինսկու կոմպոզիտորական կարիերան առանձնացել է իր ոճական բազմազանությամբ։ Առաջին անգամ նա միջազգային ճանաչման է արժանացել երեք բալետների շնորհիվ, որ ստեղծվել են իմպրեսարիո Սերգեյ Դյագիլևի պատվերով և առաջին անգամ ներկայացվել Փարիզում Դյագիլևի «Ռուսական բալետի» կողմից։ Այդ բալետներն են՝ «Հրեղեն հավք» (1910), «Պետրուշկա» (1911) և «Սրբազան գարուն» (1913)։ Վերջինը փոխել է կոմպոզիտորների վերաբերմունքը ռիթմական կառուցվածքի նկատմամբ և դարձել այն ստեղծագործությունը, որի համար Ստրավինսկին համարվում է հեղափոխական երաժշտության բնագավառում, որն ընդլայնել է երաժշտական ձևավորման սահմանները։ Նրա ստեղծագործության ռուսական փուլին, երբ ստեղծվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Ռենար», «Զինվորի պատմությունը», «Հարսանիք», 1920-ական թվականներին հաջորդել է նոր փուլ, երբ նա դիմել է նեոկլասիցիստական երաժշտությանը։ Այդ շրջանի ստեղծագործություններում նկատվում է միտում՝ օգտագործելու ավանդական երաժշտական ձևեր (կոնչերտո գրոսսո, ֆուգա և սիմֆոնիա)՝ հենվելով ավելի վաղ շրջանի ու հատկապես 18-րդ դարի ոճերի վրա։ 1950-ական թվականներին Ստրավինսկին սկսել է օգտագործել սերիական տեխնիկա։
Իգոր Ստրավինսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Игорь Фёдорович Стравинский |
Ծնվել է | հունիսի 17, 1882(1882-06-17)[1][2][3] Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][2] |
Երկիր | Ֆրանսիա[5], Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 6, 1971(1971-04-06)[1][6][7][…] (88 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][2] |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, կամերային երաժշտություն և 20-րդ դարի դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | RCA Victor, Columbia Records և CBS |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Եկատերինա Նոսենկո և Վերա դե Բոսե |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Igor Stravinsky Վիքիպահեստում |