Իդիշ
From Wikipedia, the free encyclopedia
Իդիշ (ייִדיש.՝ yidish կամ אידיש idish, բառացիորեն «հրեական»), Եվրոպայում, Ամերիկայում, Հավարային Աֆրիկայում և Իսրայելում ապրող հրեաների մի մասի լեզուն։ Պատկանում է արևմտյան գերմանական լեզուների խմբին։ Կազմավորվել է 12-13-րդ դարերում վերին գերմաներեն բարբառների հիմքի վրա՝ սեմայական (եվրայական, արամեական), մասմաբ՝ սլավոնական տարրեով[1][2], որոնք հիմնականում վերաբերում են հնչյունաբանությանն ու շարահյուսական կառուցվածքին։ Առկա է 5 ձայնավոր, 21 բաղաձայն։ Ձայնորդները որոշակի դիրքում վանկարար են։ Շեշտը սովորաբար առաջին վանկում է։ Գոյականին բնորոշ են սեռի, թվի, որոյալ-անորոշի, հոլովի կարգեր։ Բայն ունի հարուստ արտահայտություն։ Կան բարբառային տարբերակումներ։ Գործածում է սեմագիր հրեական այբուբեն։ Գրության ուղղությունը՝ աջից ձախ։