Իզոլա (Սլովենիա)
From Wikipedia, the free encyclopedia
Իզոլա (սլովեներեն՝ Izola, իտալերեն՝ Isola), քաղաք և համայնք Սլովենիայի հարավարևմտյան մասում՝ Իստրիա թերակղզում, Ադրիատիկ ծովի ափին։ Անվանումն առաջացել է իտալերեն Isola բառից, որ նշանակում է «կղզի։» Բուն քաղաքն զբաղեցնում է 7,5 քառակուսի կիլոմետր տարածք[2], որտեղ 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ ապրում էր 11,116 մարդ, իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 15,922[3]։ Քաղաքն սկզբնապես եղել է կղզու վրա, որը մայրցամաքի հետ կապած էր կամրջով։ 19-րդ դարի սկզբներին քաղաքային պարիսպը քանդել են, բեկորները լցրել ծովը և այդպիսով Իզոլան միացրել մայրցամաքին։ Քաղաքի բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է ձկնորսությունը, սակայն երբ մերձակայքում հանքային տաք աղբյուրներ են հայտնաբերվել, տնտեսության գլխավոր ճյուղերը դարձել են զբոսաշրջությունն ու առողջարանային բիզնեսը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իզոլա | |||
սլովեն.՝ Izola | |||
| |||
Երկիր | Սլովենիա | ||
Մակերես | 28,6 կմ² | ||
ԲԾՄ | 29 մետր, 5 մետր | ||
Բնակչություն | ▼11 653 մարդ (2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 01 | ||
Ավտոմոբիլային կոդ | KP | ||
Պաշտոնական կայք | izola.si | ||
| |||
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի սեպտեմբերի 8-ին, Իզոլայի ափամերձ ջրերում խարսխված իտալական օվկիանոսային SS Rex շոգենավը, որ Atlantic Blue Band ընկերությանն էր պատկանում, ենթարկվել է բրիտանական օդուժի ռմբահարմանը և խորտակվել Ադրիատիկի ջրերում[4][5]։