Իլամի նահանգ
նահանգ Իրանում / From Wikipedia, the free encyclopedia
Իլամ օսթան (պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ, Օսթան-է Իլամ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Քերմանշահ, արևելքից` Լուրիստան, հարավից` Խուզեսթան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 20 133 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲580 158 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Իլամ քաղաքն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլամ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Իլամ օսթանպարս.՝ استان ﺍﻳﻼﻡ, Երկիր ...
Իլամ օսթան պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Իլամ |
Բնակչություն | ▲580 158 մարդ (2016)[1] |
Տարածք | 20 133 կմ² |
Հիմնադրված է | 1973 թ. |
Սահմանակցում է | Diyala Governorate?, Wasit Governorate?, Maysan Governorate?, Խուզեսթան, Լոռեսթանի նահանգ և Քերմանշահի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-16 |
Հեռախոսային կոդ | 0841 |
Փոստային ինդեքսներ | 69311–69991 |
portal-il.ir | |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1973 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։