Իմացաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Իմացաբանություն, փիլիսոփայության բաժին, որը կապված է գիտելիքի տեսության հետ[1]։
Իմացաբանությունը ուսմունք է գիտելիքի էության, հավաստիության և համոզմունքի ռացիոնալության մասին։ Իմացաբանության քննարկումները չորս հիմնական ոլորտի են բաժանվում (1) գիտելիքի էության և տարբեր հայեցակարգերի (ճշմարտություն, հավատ) հետ դրա կապի փիլիսոփայական վերլուծությունը[2][3],(2) սկեպտիցիզմի տարբեր խնդիրները, (3) գիտելիքի և համոզմունքի ակունքներն ու շրջանակները, և (4) գիտելիքի և համոզմունքի չափանիշները։ Իմացաբանությունը հասցեագրված է այնպիսի հարցերի, ինչպես. «Ի՞նչն է հիմնավորված համուզմունքը դարձնում հիմնավորված»[4], «Ի՞նչ է նշանակում ասել, որ մենք գիտենք որևէ բան»[5], և հիմնահարցը. «Ինչպե՞ս մենք գիտենք, որ գիտենք»[6]։