Ինկունաբուլաներ
From Wikipedia, the free encyclopedia
Ինկունաբուլաներ (լատին․՝ Incunabula - վաղ մանկություն, օրորան, խանձարուր, սկիզբ), սկզբնատիպ, խանձարուրային գրքեր, պատրաստված շարվածքների ձևով, մինչև 1501 թվականը։ Արտաքին տեսքով հիշեցնում են ձեռագիր գրքերը։ Տառատեսակը մեծ մասամբ գոթական է, պարբերություններ չունի, տպաքանակը՝ մոտ 100-300 օրինակ։
2021 թվականի դրությամբ հայտնի են մոտ 30 000 տարբեր ինկունաբուլային հրատարակություններ[1], պահպանված առանձին օրինակների հավանական թիվը շատ ավելի մեծ է, և գնահատվում է մոտ 125 000 միայն Գերմանիայում[2]։ Վիճակագրական վերլուծության միջոցով հաշվարկված է, որ չպահպանված հրատարակությունների թիվը կազմում է առնվազն 20 000[3]։ Ամբողջ աշխարհում պահպանվել է մոտ 27 500 տարբեր աշխատությունների մոտ 550 000 օրինակ[4]։
Հայերեն ինկունաբուլաներ չկան, քանի որ հայերեն առաջին գիրքը լույս է տեսել 1512 թվականին։