Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ժողովրդին
From Wikipedia, the free encyclopedia
Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ժողովրդին (շատ հաճախ ժողովուրդ բառի փոխարեն կիրառվում է նաև ազգ տերմինը) (թուրքերեն՝ Egemenlik, kayıtsız şartsız Milletindir), Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գլխավոր կարգախոսներից մեկը։ Կարգախոսը գրված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերի գլխավոր դահլիճի պատին։
Ոչ մի անձ, կլան, աղանդ կամ խմբավորում ուղղակիորեն չի կարող ուժ գործադրել հասարակության վրա։ Ժողովուրդն է հանդիսանում իշխանության օրինական կրողը և աղբյուրը[1]։
"Milletindir" (հայերեն՝ Ժողովուրդ) բառի առաջին տառը գրվում է մեծատառ, քանի որ ի նկատի է առնվում թուրք ազգին։
Եզրույթը օգտագործվել է թուրքական մի շարք թերթերի և ամսագրերի կողմից[2] 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ։ Նպատակը ցույց տալն էր, որ երկրի ինքնիշխանությունը պատկանում է Թուրքիայի շարքային քաղաքացիներին, և ռազմական գործիչները անելիք չունեն քաղաքականության ոլորտում և պետք է հարգեն հասարակական կամքը։