Իոկաստե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Իոկաստե (հին հունարեն՝ Ἰοκάστη), կամ Յուպիտեր XXIV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 3 ժամանակավոր անվանումը[1][4]։
Իոկաստե (Յուպիտեր XXIV) Iocaste | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,8[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 21 269 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 16 696 393 կմ |
Ապոհելին | 25 847 607 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,216[2] |
Սիդերիկ պարբերություն | 631,5 օր[2] |
Թեքվածություն | 149,4° (խավարածրի հարթության նկատմամբ) 146° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2,5 կմ (ենթադրված) |
Մակերևույթի մակերես | 84,95 կմ2 |
Ծավալ | 74 կմ3 |
Զանգված | 1,9483×1014 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,002 մ/վ2 |
2-րդ տիեզերական արագություն | 11 կմ/ժ[3] |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Իոկաստեն ունի մոտ 5 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 269 000 միլիոն կմ հեռավորության վրա, 631,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,4° խավարածրի հարթության նկատմամբ (146° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,216 է[1][2]։
Իոկաստեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[5]։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Իոկաստեի, Էդիպի մոր անունով[6]։