Իսլամական համագործակցության կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ, մինչև 2011թ.՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն), կրոնաքաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանը անդամակցում են 55 իսլամական պետություններ (2003)։ Ադրբեջանական Հանրապետությունը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՀԿ բարձրագույն մարմիններն են՝ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ Ունի նաև հատուկ հանձնաժողովներ օժանդակ, մասնագիտացված մարմիններ, առընթեր հաստատություններ և այլն։ Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխություն, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցություն, վերացնել ռասայական խտրականությունը, համադրել Սրբավայրերի պահպանությանն ուղղված բոլոր միջոցառումները, աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին, նպաստավոր պայմաններ ստեղծել անդամ պետությունների և այլ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման համար և այլն։Թուրքիայի անդամակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպությանը ժամանակավորապես դադարեցվել է