Իվանովո
From Wikipedia, the free encyclopedia
Իվանովո (1871-1932 թվականներին՝ Իվանովո-Վոզնեսենսկ), քաղաք Կենտրոնական Ռուսաստանում, Իվանովոյի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 409 285 մարդ (2015 թվականի դրությամբ)։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Իվանովո | |||||
Иваново | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Շրջան | Չելյաբինսկի մարզ | ||||
Համայնք | Մագնիտոգորսկի վարչաշրջան | ||||
Ներքին բաժանում | Բաժանված է երեք մասի Լենինյան, Օրջոնիկիձեի, Պրաբաբերեժնի | ||||
Քաղաքապետ | Վիտալիյ Բախմտեյև | ||||
Հիմնադրված է | 1871 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1561 | ||||
Մակերես | 104,84[1] կմ² | ||||
ԲԾՄ | 120 մ | ||||
Բնակչություն | 409 285 մարդ (2015) | ||||
Խտություն | 3902 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ | ||||
Տեղաբնականուն | մագնիտոգորսկցի | ||||
Ժամային գոտի | UTCUTC +3 | ||||
Հեռախոսային կոդ | 4932 | ||||
Փոստային ինդեքս | 153000 | ||||
Փոստային դասիչ | 455xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | 37 | ||||
Պաշտոնական կայք | ivgoradm.ru | ||||
Պարգևներ | |||||
| |||||
Փակել
Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին 15-րդ դարում գոյություն ունեցող Իվանովո գյուղի և 19-րդ դարում ստեղծված Վոզնեսենսկի պոսադի միացման արդյունքում։
Իվանովո քաղաքը առաջին հերթին հայտնի է իր տեքստիլ արդյունաբերության, կրթական հաստատությունների և հեղափոխական պատմության շնորհիվ։ Հայտնի է «Հարսնացուների քաղաք», «Առաջին Խորհրդի Հայրենիք», «Չթի երկիր», «Ռուսաստանի տեքստիլ մայրաքաղաք»[2], ինչպես նաև «Ռուսական և Կարմիր Մանչեստեր»[3]։ Մտնում է Ռուսաստանի Ոսկե օղակի մեջ։