Իվան Տիմոֆեի Ֆիոլետով (ռուս.՝ Ива́н Тимофе́евич Фиоле́тов, 1884, Ժերդևսկի շրջան, Տամբովի մարզ - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1], Թուրքմենստան), ռուս հեղափոխական։

Արագ փաստեր Իվան Ֆիոլետով, Ծնվել է ...
Իվան Ֆիոլետով
Thumb
Ծնվել է1884
ԾննդավայրԺերդևսկի շրջան, Տամբովի մարզ
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1]
Մահվան վայրԹուրքմենստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
 Ivan Fioletov Վիքիպահեստում
Փակել

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Բաքվում, 1904 թվականին նշանակվել է ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի անգամ։ 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության շրջանում եղել է Բաքվի և Գրոզնիի նավթարդյունաբերողների բանվորների արհմիության կազմակերպիչներից։ 1908 թ.-ից եղել է աքսորում։ 1911 թ.-ից կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, Տաշքենդում, Չելեկենում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո նշանակվել է Բաքվի սովետի գործադիր կոմիտեի անդամ, մայիսից՝ նավթարդյունաբերողների բանվորների միության նախագահ։ 1917 թ.-ի հոկտեմբերից՝ ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918 թ.-ի ապրիլից Բաքվի ԺԿԽ-ի ժողտնտեսության գործերի կոմիսար։

Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ։

ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո մոլոկանաբնակ գյուղն անվանված է Ֆիոլետովի պատվին

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.