Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իրանի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 22 օբյեկտներ (2017 թ), որոնք կազմում են ընդհանուր թվի 2,1%-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 21 օբյեկտներ այդ ցանկի մեջ են ներառվել մշակութային չափանիշներով, այդ թվում 9-ը ճանաչված են մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոցներ, և 1 օբյեկտ ընդգրկված է բնական չափանիշով։
Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 56 օբյեկտներ ընդգրկված են թեկնածու ցանկում[1]։
Իրանի Իսլամական Հանրապետությունը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1975 թվականի փետրվարի 26-ին[2]։ Իրանի տարածքում առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1979 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 3-րդ նիստում։