Իրավունքի աղբյուրներ
From Wikipedia, the free encyclopedia
Իրավունքի աղբյուրը իրավական նորմերի արտահայտման ձևն է, որն ունի համընդհանուր բնույթ։ «Իրավունքի աղբյուր» տերմինը առաջացել է հռոմեական իրավունքում։ Հռոմեացի պատմաբան Տիտոս Լիվիոսը Տասներկու աղյուսակները անվանել է մասնավոր և հանրային իրավունքի աղբյուր[1]։ Այստեղ Տիտոս Լիվիոսը «աղբյուր» տերմինն օգտագործել է արմատ իմաստով, որից ծաղկել է հռոմեական իրավունքի ծառը, այսինքն` այն սկիզբը, որից սկսել է հռոմեական իրավունքի զարգացումը[2]։