Իրաքի ազգային շարժում (կոալիցիա)
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքի ազգային շարժում (արաբերեն՝ الحركة الوطنية العراقية al-Ḥaraka al-Waṭaniya al-Iraqiyya), հայտնի է նաև որպես Իրաքի ցուցակ, Իրաքի քաղաքական կոալիցիա, որը ստեղծվել է 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այն կազմված էր մի շարք կուսակցություններից՝ Վերականգնման ցուցակ՝ ստեղծված Իրաքի փոխնախագահ Տարիք ալ-Հաշիմիի կողմից, Իրաքի ազգային համաձայնություն, որը ղեկավարում էր վարչապետ Իյադ Ալավին, և Իրաքի ազգային երկխոսության ճակատ, որը ղեկավարում էր Սալեհ ալ-Մութլաքը։ Կուսակցությունում եղել են ինչպես շիա, այնպես էլ սուննի առաջնորդներ, ովքեր հայտարարել են, որ աշխարհիկ են և որևէ կրոնական խմբի չեն պատկանում[1]։
Իրաքի ազգային շարժում | |
---|---|
Տեսակ | political coalition? և political alliance? |
Երկիր | Իրաք |
Առաջնորդ | Ayad Allawi? |
Հիմնադրված | 2009 |
Լուծարված | դեկտեմբեր 2012 |
Գաղափարախոսություն | Iraqi nationalism? |
Iraqiya Coalition Վիքիպահեստում |
2010 թվականի փետրվարին՝ այն բանից հետո, երբ Իրաքի ազգային երկխոսության ճակատի առաջնորդ Սալեհ ալ-Մութլաքի նկատմամբ արգելքի դիմումները մերժվել են, Իրաքի ազգային երկխոսության ճակատը որոշել է բոյկոտել ընտրությունները՝ պայմանավորված արդյունքներով, և ստիպել է, որ այլ կուսակցություններ ևս բոյկոտեն[2]։ Ավելի ուշ՝ 2010 թվականի փետրվարի 25-ին, ալ-Մութլաքը հայտարարել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին և համոզել է իր հետևորդներին համախմբվել խարդախությունից խուսափելու նպատակով[3]։
2,849,612 ձայներով (24.7%) և 91 մանդատ ստանալով՝ Իրաքի ցուցակը ընտրություններում հաղթանակ է տարել՝ ստանալով Նուրի ալ-Մալիքիի Իրավական պետության կոալիցիայից 2 ձայն ավելի, որը ընտրությունների արդյունքում ստացել էր 89 մանդատ և 2,792,083 ձայն (24.2%)[4]:
2010 թվականի խորհրդարանական ընտրություններում կոալիցիան կազմված էր հետևյալ կուսակցություններից[5]՝
- Իրաքի ազգային համաձայնություն, ղեկավարը՝ նախկին վարչապետ Իյադ Ալավի,
- Իրաքի ազգային երկխոսության ճակատ, ղեկավարը՝ Սալեհ ալ-Մութլաք, սակայն արգելքի պատճառով ընտրությունների ժամանակ այն ղեկավարում էր նրա եղբայր Իբրահիմ ալ-Մութլաքը,
- Վերականգնման ցուցակ, ղեկավարը՝ փոխնախագահ Տարիք ալ-Հաշիմի,
- Իրաքի թուրքմենական ճակատ, ղեկավարը՝ Սաադեդին Արքեջ, ով ընտրությունների ընթացքում չի առաջադրվել,
- ալ-Հադբա, ղեկավարը՝ Նինավայի կառավարիչ Աթել ան-Նուջայֆի, սակայն ընտրությունների համար ղեկավարել է նրա եղբայրը՝ Ուսամա ան-Նուջայֆի,
- Զարգացման և բարեփոխման համար ազգային շարժում, ղեկավարը՝ Ջամալ ալ-Քարբոլի,
- Իրաքցիներ, ղեկավարը՝ նախկին նախագահ Ղազի ալ-Յավեր,
- Ազգային ապագայի հավաք, ղեկավարը՝ փոխվարչապետ Ռաֆի ալ-Իսավի,
- Իրաքյան արաբական հավաք, ղեկավարը՝ Աբդուլ Քարիմ ԱԲթան ալ-Ջուբորի,
- Անկախ ժողովրդավարների ասամբլեա, ղեկավարը՝ Ադնան Փաչաչի,
- Բազմաթիվ անկախ քաղաքական գործիչներ։
Արդյունքներ
Նահանգ | Քվե | Տոկոս | Մանդատներ | Ընդհանուր մանդատներ |
---|---|---|---|---|
Անբար | 294,420 | 62.3% | 11 | 14 |
Բաբիլ | 104,746 | 17.9% | 3 | 16 |
Բաղդադ | 841,755 | 33.1% | 24 | 68 |
Բասրա | 75,387 | 9.3% | 3 | 24 |
Զի Կար | 43,706 | 7.6% | 1 | 18 |
Դիյալա | 245,025 | 48.7% | 8 | 13 |
Քերբելա | 36,061 | 10.8% | 1 | 10 |
Քիրքուք | 211,675 | 38.0% | 6 | 12 |
Մայսան | 15,913 | 5.8% | 0 | 10 |
Մութանա | 17,712 | 7.7% | 0 | 7 |
Նաջաֆ | 29,652 | 7.2% | 0 | 12 |
Նինավա | 593,936 | 56.3% | 20 | 31 |
Քադիսիյահ | 55,030 | 14.7% | 2 | 11 |
Սալահ ադ-Դին | 233,591 | 47.8% | 8 | 12 |
Վասիթ | 51,003 | 13.5% | 2 | 11 |
Փոխհատուցվող տեղեր | 2 | 7 | ||
Ընդամենը՝ | 2,849,612 | 24.8% | 91 | 325 |
Կուսակցություն | Մանդատներ |
---|---|
Իրաքի ազգային համաձայնություն | 28 |
Իրաքի ազգային երկխոսության ճակատ | 16 |
ալ-Հալ | 13 |
ալ-Հադբա | 9 |
Ազգային ապագայի հավաք | 8 |
Վերականգնման ցուցակ | 7 |
Իրաքցիներ | 6 |
Իրաքի թուրքմենական ճակատ | 3 |
Իրաքյի արաբների հավաք | 1 |
Ընտրությունից հետո կուսակցությունը հետընտրական շրջանում ներքաշվել է կռիվների մեջ , որի արդյունքում 2011 թվականի մարտի սկզբին 8 պատգամավորներ հեռացել են և ստեղծել Սպիտակ Իրաքի խմբակցությունը[6]։ Հետևելով Սպիտակ խմբակցության ձևավորմանը՝ Իրաքի ազգային շարժման ևս 20 անդամներ հայտարարել են, որ ստեղծում են նոր կուսակցություն Իրաքի երիտասարդություն անունով, որը ղեկավարն էր Թալալ Զոբայեն[7]։
2011 թվականի ապրիլին ևս 5 պատգամավոր հեռացել է կոալիցիայից և ստեղծել Ազատ Իրաք կուսակցությունը։
Ցուցակի այս մասնատման պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնական պատճառներից մեկն այն էր, որ մի խումբ անդամներ կենտրոնացրել էին իշխանությունը իրենց ձեռքում և արհամարհում էին կուսակցության հազարավոր անդամներին. այս խնդիրն ավելի է սրվել, երբ կուսակցության անդամները սկսել են հայտարարել, որ այն չունի հստակ գաղափարախոսություն և քաղաքականություն։ Այս մասնատման արդյունքում բանակցություններ են սկսել Իրավական պետության առաջնորդ վարչապետ Նուրի ալ-Մալիքին, Սալեհ ալ-Մութլաքը և Ուսամա ան-Նուջայֆին՝ կազմելու ընտրական դաշինք Իրաքի 2013 թվականի ՏԻՄ ընտրությունների համար՝ չնայած Իրաքի ազգային շարժման որոշ անդամներ բանավիճում էին, թե այս կեղծ լուրերը այն նպատակով են, որ առաջացնեն ներքին խնդիրներ և թուլացնեն ընդհանուր կառույցը[8]։
- Iraq VP forms coalition with Mutlak, Allawi Արխիվացված 2011-10-01 Wayback Machine, Al Sumaria, 2009-10-29
- «Major Iraqi party pulls out of March elections». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- «No party to boycott Iraq elections». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- «Last minute law in Iraq». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- «Eight MPs withdraw from Iraqiya, form new party». Al Sumaria. 2011 թ․ մարտի 8.
- «MPs defect from Ayad Allawi's Iraqiya List». Al Sumaria. 2011 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- «Opposition? What opposition? The incredible shrinking Iraqiya party». Niqash. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.