Իրաքի թագավորություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Իրաքի թագավորություն.

Իրաքի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իրաքի թագավորություն
المملكة العراقية‎
 
 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաղդադ
Լեզու Արաբերեն
Ազգություն արաբներ
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Դինաստիա Հաշիմյաններ
Պետության գլուխ թագավոր

Իրաքի թագավորություն (արաբ․՝ المملكة العراقية‎‎), իրաքյան թագավորություն, որը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ բրիտանական մանդատային կարգերի տապալումից հետո:

1932 թվականին Իրաքը վերջնականապես անկախացել է Բրիտանական կայսրությունից, որը անգլիական կառավարությանը դրդել է սկսել ռազմական գործողություններ:

Իրաքի թագավորությունը երկար կյանք չի ունեցել: Որպես անկախ պետություն գոյատևել է 11 տարի: Դրանից հետո երկիրը անկում է ապրել՝ ռազմական հեղաշրջման արդյունքում:

Պատմություն

Իրաքի թագավորությունը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ որպես սահմանադրական միապետություն: Իրաքի առաջին թագավորը եղել է Հաշիմյանների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆեյսալը:

Նա առավել հայտնի է դարձել արաբական մեծ ապստամբությունից հետո: Սկզբնական շրջանում ունեցել է լավ հարաբերություններ բրիտանական կառավարչության հետ: 1932 թվականին նա հռչակել է Իրաքի վեջնական անկախության հրամանագիրը:

Դրանից անմիջապես հետո՝ Իրաքի կառավարությունը հայտարարեց, որ Քուվեյթը իրաքյան ենթակա տարածք է և դա եղել է դարեր շարունակ՝ մինչև Միացյալ Թագավորության ռազմական ուժերի ներխուժումը[1]:

Ֆեյսալ I-ի մահից հետո նրան փոխարինում է իր որդին՝ Ղազի I-ը, որը իշխում է Իրաքում մինչև 1939 թվականը: Նրա կառավարման տարիներին բնորոշ է երկպառակտությունը և հեղափոխական ալիքը: Երկրում բռնկվում է ընդդիմություններ, որոնք վերաճում են ազգային շարժումների:

Ղազիի կառավարման տարիներին երկրում կատարվում է հեղաշրջման հինգ փորձեր: Նրան փոխարինել է իշպանամետ առաջնորդ Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, որին կոչել են նաև Ֆեյսալ II: Ռաշիդ Ալի ալ-Գայլանին դադարեցրել է պայմանավորվածությունը Մեծ Բրիտանիայի հետ և կոչ է արել Բրիտանական կայսերական կառավարությանը դուրս հանել անգլիական ռազմական հենակետերը և կայանքները իրաքյան հողերից:

Դրան հաջորդել է այն, որ 1941 թվականի մայիսի 2-ին բրիտանացիները դիմեցին հարձակման: Անգլո-իրաքյան պատերազմը տևեց մինչև մայիսի 30-ը: Այն ավարտվեց իրաքյան կողի պարտությամբ:

Բրիտանացիների թելադրանքով Ռաշիդ Ալի ալ-Գայլանին փոխարինեց Նուրի ալ-Սայիդը: Մինչև իր մահը և իշխանության ավարտը՝ 1958 թվականը, Նուրի ալ-Սայիդը վարել է հստակ արևմտամետ քաղաքականություն՝ ունենալով բրիտանական կողմնորոշում:

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

  1. Duiker, William J; Spielvogel, Jackson J. World History: From 1500. 5th edition. Belmont, California, USA: Thomson Wadsworth, 2007. Pp. 839.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Իրաքի թագավորություն
Listen to this article