Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե, 2017
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե, 2017 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվե[1][2]։ Ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հանրաքվեն 2014 թվականին, սակայն Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև վիճաբանության ֆոնին հանրաքվեն հետաձգվել է, իսկ 2014 թվականին կազմակերպել են ուղղակի ոչ պաշտոնական հարցում-հանրաքվե[3]։ Քրդերի համար անկախության նոր պայքարի խթան է հանդիսացել Իսլամական պետության ներխուժումն հյուսիսային Իրաքի տարածք, որի արդյունքում պաշտոնական Բաղդադի զինված ուժերը լքել են հյուսիսային որոշ տարածքներ, որոնք էլ իրենց հերթին զբաղեցրել է փեշմերգան և այդպիսով այդ տարածքները այսօր փաստացի վերահսկում են քրդերը։
Հանրաքվեն մի քայնի անգամ նախագծվել է և մի քանի անգամ հետաձգվել[4][5], քանի որ Մոսուլի ազատագրման գործում քրդական ուժերը համագործակցել են Իրաքի կենտրոնական կառավարության հետ, սակայն արդեն 2017 ապրիլին պարզ դարձավ, որ հնարավոր շուտով իրականցնել հանրաքվեն[6]։ 2017 թվականի հունիսի 7-ին նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության, Քուրդիստանի հայրենասիրական միության, Քուրդիստանի իսլամական միության, Քուրդիստանի իսլամական շարժման, Քուրդիստանի կոմունիստական կուսակցության, Քուրդիստանի կոմունիստների կուսակցության, Քուրդիստանի աշխատավորների և բանվորների կուսակցության, Քուրդիստանի զարգացման և բարեփոխումների կուսակցության, Էրբիլի թուրքմենական ցուցակի, Իրաքի թուրքմենական ճակատի, Թուրքմենստանի զարգացման կուսակցության, Քուրդիստանի խորհրդարանի հայկական ցուցակի, Ասորական ժողովրդավարական շարժման և Ասորական խալդեական ժողովրդական խորհրդի ներկայացուցիչների հետ, որտեղ քրդերը հաստաել են հանրաքվեի անցկացման ժամանակը՝ 2017 թվականի սեպտեմբերի 25[7]։ 2017 թվականի հուլիսի 10-ին Իրաքի կառավարությունը հայտարարել է Մոսուլում Իսլամական պետության նկատմամբ հաղթանակի մասին։