Իրաք-քուվեյթյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքա-քուվեյթյան պատերազմ կամ Ծոցի առաջին ճգնաժամ[Ն 1] , հակամարտություն Իրաքի և Քուվեյթի միջև 1990-1991 թվականներին, որն ավարտվեց միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։ Տևել է 1991 թվականի հունվարի 17-ից մինչև փետրվարի 28-ը։ Հակամարտությունը հայտնի է օդային ուժերի և գերճշգրիտ զենքի աննախադեպ օգտագործությամբ, ինչը, ըստ շատ մասնագետների կարծիքի, վկայել է ռազմական արվեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Նաև, ինֆորմացիոն միջոցներում պրոցեսի լայն նկարագրման շնորհիվ, հակամարտությունը ստացել է «հեռուստատեսական պատերազմ» անվանումը։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ռազմական հակամարտություններից մեկն է։
Արագ փաստեր Իրաք-քուվեյթյան պատերազմ, Թվական ...
Իրաք-քուվեյթյան պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Իրաք | Քուվեյթ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Իրաք, Սադդամ Հուսեյն | Քուվեյթ, Ջաբեր III |
Փակել