Լայպցիգ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լայպցիգ.

Լայպցիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լայպցիգ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Լայպցիգ
գերմ.՝ Leipzig
Դրոշ Զինանշան

Երկիր
 
Գերմանիա
Մակերես297,80 կմ²
ԲԾՄ113 մետր
Բնակչություն593 197 մարդ (ապրիլի 30, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0341
Փոստային ինդեքսներ04003, 04357, 04275, 04155, 04157, 04109, 04105, 04229, 04317 և 04159
Ավտոմոբիլային կոդL
Պաշտոնական կայքleipzig.de(գերմ.)
##Լայպցիգ (Գերմանիա)
Red pog.png

Լայպցիգ[2] (գերմ.՝ Leipzig, արտասանվում է Լայպցիչ ˈ(laɪptsɪç)), Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի ամենամեծ քաղաքն է։

Անվանում

Հայտնի է 1015 թվականից։ Անվանումը ստացել է այստեղ ավելի վաղ գոյություն ունեցած սլավոնական Липск (Ли́па՝ «լորենի») բնակավայրից[3]։

Պատմություն

Լայպցիգի մասին առաջին գրավոր արձանագրությանը հանդիպում ենք 1015 թվականին, գերմանացի պատմիչ Տիտմար Մարզենբուրգի (գերմ. Thietmar von Merseburg) գրություններում։ 1165 թվականին Մայսենի մարզպետ Օտտոն II Հարուստը (գերմ.՝ Otto der Reiche) շնորհում է քաղաքի կարգավիճակ։

Գտնվելով Թագավորական (լատ.՝ Via Regia) և Կայսրական (լատ.՝ Via Imperii) ճանապարհների խաչմերուկում, քաղաքը աստիճանաբար դառնում է առևտրական խոշոր կենտրոն։ Լայպցիգում կազմակերպվող առևտրային տոնավաճառները կարևոր նշանակություն ունեիր Արևելյան Եվրոպայի հետ տնտեսական հարաբերություններում։ 1409 թվականին հիմնվում է համալսարանը, ինչը նպաստում է քաղաքում արդարադատության, տպագրության զարգացմանը։

Տեսարժան վայրեր

Սուրբ Թովմաս եկեղեցի
Սուրբ Թովմաս եկեղեցի

Քաղաքի տեսարժան վայրերից է Սուրբ Թովմաս եկեղեցին (գերմ. Thomaskirche, XIX դար), որը հայտնի է 1212 թվականին հիմնված տղաների երգչախմբով (գերմ. Thomanerchor)։ 1723 - 1750 թվականներին երգչախումբը գլխավորել է կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։ Եկեղեցու բակում կանգնեցվել է Բախի արձանը, իսկ եկեղեցու հարևանությամբ՝ Բախի թանգարանն է։

Ծանոթագրություններ

  1. Bevölkerung des Freistaates Sachsen jeweils am Monatsende ausgewählter Berichtsmonate nach GemeindenStatistical Office of the Federal State of Saxony.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լայպցիգ
Listen to this article