Լատինական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Լատինական կայսրություն (ֆր.՝ Empire latin de Constantinople, հուն․՝ Λατινική Αυτοκρατορία της Κωνσταντινούπολης; Ρωμανία, լատին․՝ Imperium Romaniae, 1204—1261 թվականներ), միջնադարյան կայսրություն, կազմավորված Խաչակրաց չորրորդ արշավանքից և Բյուզանդական կայսրության ժամանակավոր վերացումից հետո։ Լատիներեն լեզվով այն անվանվում էր Ռոմանիա (Romania)։ Բյուզանդական Ռոմանիայից (միջնադարյան Բյուզանդիայի հունական անվանումը) նոր կայսրությունը տարբերվում էր առաջին հերթին նրա վերնախավի էթնիկ-հոգևոր կազմով՝ իշխանությունն առաջին հերթին գրավում են կաթոլիկ ֆրանսիական ասպետները, ովքեր հենվում էին վենետիկյան նավատորմի վրա։
Արագ փաստեր
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
Լեզու | ֆրանսերեն, հունարեն, լատիներեն | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, Հունական ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կայսր |
Փակել