From Wikipedia, the free encyclopedia
Լարս ֆոն Թրիեր (դան․՝ Lars von Trier, ապրիլի 30, 1956[1][2][3], Կոնգենս Լյունգբյու, Q12336320?, Կոպենհագենի կոմսություն, Դանիա), դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր, մեր ժամանակների նշանավոր կինոդեմքերից մեկը։
Լարս ֆոն Թրիեր Lars von Trier | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1956[1][2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Կոնգենս Լյունգբյու, Q12336320?, Կոպենհագենի կոմսություն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | National Film School of Denmark? (1982)[4] |
Ազդվել է | Անդրեյ Տարկովսկի |
Երկեր | Ճեղքելով ալիքները, Europa?, The Kingdom?, Խավարում պարողը, Դոգվիլ և Մանդերլեյ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
Ամուսին | Cæcilia Holbek Trier?[5] |
Ծնողներ | հայր՝ Fritz Michael Hartmann? |
Պարգևներ և մրցանակներ | |
Lars von Trier Վիքիպահեստում |
Կինեմատոգրաֆիայում «Դոգմա 95» ուղղության հիմնադիր։ Նրա ֆիլմերը աչքի են ընկնում օպերատորական հատուկ աշխատանքով, դեկորացիաների յուրօրինակ ձևավորումով, ինքնատիպ սյուժեներով, որոնցից «Դոգվիլ», «Եվրոպա», «Խավարում պարողը» և «Ճեղքելով ալիքները» ֆիլմերը նրա կինեմատոգրաֆիական ձեռագրի լավագույն արտահայտումներն են։
Լարս ֆոն Թրիերը ծնվել է 1956 թ. ապրիլի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Ավարտել է Դանիայի Ազգային դպրոցը 1983 թ.։
Առաջին աշխատանքը 1976 թ. նկարահանած Orchideengärtnereien կարճամետրաժ ֆիլմն էր։ Նրա դիպլոմային «Ազատագրման նկարներ» (Befrielsesbilleder) ֆիլմը աշխատանքը 1984 թ. Մյունխենի կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակի։
Թրիերի առաջին մեծ աշխատանքը «Հանցագործության տարրեր» (1984) ֆիլմն էր, որը ստացել է մրցանակ Կաննի, Չիկագոյի և Մանհեյմի կինոփառատոններում։ Այս ֆիլմում, ինչպես և իր հետագա ֆիլմերից շատերում, Լարս ֆոն Թրիերը հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան։
Ընդհանուր թվով նկարահանել է 33 ֆիլմ, 34 ֆիլմի սցենարի հեղինակ է, 11 ֆիլմի պրոդյուսեր, 9-ական ֆիլմի օպերատոր և մոնտաժող, խաղացել է 12 ֆիլմում։
Առավել նշանավոր ռեժիսորական ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | բնագիր անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1984 | «Հանցագործության տարրեր» | Forbrydelsens element | |
1987 | «Համաճարակ» | Epidemic | Լարս ֆոն Թրիեր Ուդո Կիր |
1988 | «Մեդեա» | Medea | Ուդո Կիր |
1991 | «Եվրոպա» | Europa | Ժան-Մարկ Բար Ուդո Կիր Բարբարա Զուկովա Մաքս ֆոն Սյուդով ֆիլմի պատմող |
1996 | «Ճեղքելով ալիքները» | Breaking the Waves | Էմիլի Ուոթսոն Ստելլան Սկարսգարդ Ժան-Մարկ Բար Ուդո Կիր |
1998 | «Ապուշները» | Idioterne | |
2000 | «Խավարում պարողը» | Dancer in the Dark | Բյորք Կատրին Դընյով Դևիդ Մորս Ստելլան Սկարսգարդ Ժան-Մարկ Բար Ուդո Կիր |
2003 | «Դոգվիլ» | Dogville | Նիկոլ Քիդման Լորեն Բեքոլ Ստելլան Սկարսգարդ Ջեյմս Կան Պատրիսիա Կլարկսոն Բեն Գազզարա Պոլ Բեթանի Ժան-Մարկ Բար Ուդո Կիր Ջոն Հյորտ |
2005 | «Մանդերլեյ» | Manderlay | Ուիլյամ Դեֆո Դեննի Գլովեր Լորեն Բեքոլ Ժան-Մարկ Բար Ուդո Կիր |
2006 | «Ամենագլխավոր բոսսը» | Direktøren for det Hele | Ժան-Մարկ Բար Լարս ֆոն Թրիեր |
2009 | «Նեռը» | Antichrist | Ուիլյամ Դեֆո Շառլոտա Գենսբուր |
2011 | «Մելանխոլիա» | Melancholia | Քիրստեն Դանստ Կիֆեր Սազերլենդ Շառլոտա Գենսբուր Ստելլան Սկարսգարդ Ուդո Կիր Ջոն Հյորտ |
2013 | «Նիմֆոմանուհին» | Nymphomaniac | Շառլոտա Գենսբուր Ստելլան Սկարսգարդ Շայա Լաբաֆ Ուդո Կիր Ջոն Հյորտ Ջեյմի Բելլ Քրիստիան Սլեյթեր Ուիլյամ Դեֆո Ումա Թուրման Ժան-Մարկ Բար |
Մոտ 80 կինոմրցանակի դափնեկիր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.