Լաուրա Լաֆարգ
From Wikipedia, the free encyclopedia
Ժեննի Լաուրա Մարքս (գերմ.՝ Jenny Laura Marx, սեպտեմբերի 26, 1845(1845-09-26)[1], Բրյուսել, Բելգիա - նոյեմբերի 25, 1911(1911-11-25), Դրավեյ), հայտնի նաև Լաուրա Լաֆարգ (Laura Lafargue) անվամբ, գրող, թարգմանիչ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լաուրա Լաֆարգ, Ծնվել է ...
Լաուրա Լաֆարգ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1845(1845-09-26)[1] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | նոյեմբերի 25, 1911(1911-11-25) (66 տարեկան) |
Մահվան վայր | Դրավեյ |
Գերեզման | Պեր Լաշեզ[2] և Grave of Lafargue |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ռազմական ակտիվիստ, թարգմանչուհի և գրող |
Ամուսին | Պոլ Լաֆարգ |
Ծնողներ | հայր՝ Կարլ Մարքս[3], մայր՝ Ժեննի Մարքս[3] |
Երեխաներ | Շառլ Էտյեն Լաֆարգ |
Laura Lafargue Վիքիպահեստում |
Փակել
Կառլ և Ժեննի Մարքսերի երկրորդ դուստրը
1868 թվականից իր ամուսնու՝ Պոլ Լաֆարգի հետ ապրելով Փարիզում՝ նպաստել է Ֆրանսիայում I Ինտերնացիոնալի գաղափարախոսության տարածմանը։ Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո ամուսնու հետ տարագրվել է Իսպանիա, 1872 թվականին՝ Մեծ Բրիտանիա։ 1880 թվականին վերադարձել է Ֆրանսիա։ Ֆրանսերենի է թարգմանել հոր և Ֆրիդրիխ Էնգելսի հիմնական աշխատությունները։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի I կոնգրեսի (1889) նախապատրաստմանը։
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 810. — ISBN 978-2-914611-48-0
- Wheen, 1999, էջ 286
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 355)։ |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |