Լեզուների եվրոպական օր
From Wikipedia, the free encyclopedia
Լեզուների եվրոպական օր, տոն, որը նշվում սեպտեմբերի 26-ին։ Այն հռչակվել է Եվրոպայի Խորհրդի կողմից (և Եվրոպական Միության աջակցությամբ) լեզուների եվրոպական տարվա ընթացքում՝ 2001 թվականի դեկտեմբերի 6-ին[1]։ Օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունը և յուրացումը ինչպես դպրոցներում, այնպես էլ դրանցից դուրս՝ մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում եվրոպական լեզուներ հասկացությունը դիտարկվում է ավելի լայն իմաստով, քան միայն Եվրամիության անդամ պետությունների պաշտոնական լեզուների ամբողջականությունը[2]։