Լեո Էսակի
From Wikipedia, the free encyclopedia
Լեո (Ռեոնա) Էսակի (ճապ.՝ 江崎 玲於奈, մարտի 12, 1925(1925-03-12)[1][2][3][…], Takaida, Nakakawachi district, Հիգասիոսակա, Օսակայի պրեֆեկտուրա), ճապոնացի ֆիզիկոս։ 1973 թվականին Լեո Էսակին և Այվար Ջայեվերը արժանացել են Նոբելյան մրցանակի՝ թունելային երևույթի վերաբերյալ էքսպերիմենտալ բացահայտումներ անելու համար` կիսահաղորդիչներում և գերհաղորդիչներում համապատասխանաբար[10]։ Նրանք Նոբելյան մրցանակը կիսել են Բրայան Ջոզեֆսոնի հետ, որը մրցանակին արժանացել է թունելային արգելքի միջով անցնող գերհաղորդիչ հոսանքների հատկությունների տեսական կանխատեսումների համար` հատկապես այն ֆենոմեններում, որոնք հայտնի են Ջոզեֆսոնի երևույթ անվամբ[10]։ Էսակին հայտնագործել է թունելային դիոդը[11]։
Լեո Էսակի ճապ.՝ 江崎 玲於奈 | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1925(1925-03-12)[1][2][3][…] (99 տարեկան) Takaida, Nakakawachi district, Հիգասիոսակա, Օսակայի պրեֆեկտուրա |
Բնակության վայր(եր) | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կիոտոյի համալսարան, Shibaura Institute of Technology?, Ցուկուբայի համալսարան, Yokohama College of Pharmacy?, Քվանսեյ Գակուինի Համալսարան, Q11479168?, Սոնի և IBM Thomas J. Watson Research Center? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Ճապոնական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4] և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Տոկիոյի համալսարան, Կիոտոյի համալսարան և Third Higher School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Ինչով է հայտնի | Թունելային երևույթ Թունելային դիոդ |
Պարգևներ | |
Leo Esaki Վիքիպահեստում |
Ծնվել է ճապոնական Օսակա քաղաքում 1925 թվականին։ Սովորել է Տոկիոյի համալսարանում, որտեղ և ստացել է գիտության բակալավրի և փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճաններ համապատասխանաբար 1947 և 1959 թվականներին[11]։