Լեո Ջեյմս Ռեյնուոթեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ռեյնուոթեր (անգլ.՝ Leo James Rainwater, դեկտեմբերի 9, 1917(1917-12-09)[1][2][3][…], Քաունսիլ, Այդահո, ԱՄՆ - մայիսի 31, 1986(1986-05-31)[1][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ-ի ԳԱ անդամ։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (1939)։ 1939 թվականից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1952 թվականից՝ պրոֆեսոր)։ 1951—1953 թթ. և 1956—1961 թթ. գլխավորել է Նևիսի արագացուցչի լաբորատորիան։ 1962—1965 թթ. աշխատել է Օքրիջի, 1969—1971 թթ.՝ Արգոնի ազգային լաբորատորիաներում։ Աշխատանքները վերաբերում են միջուկային, նեյտրոնային և մեզոնային ֆիզիկային, նեյտրոնային սպեկտրոսկոպիային։ Հայտնաբերել է μ-մեզոաաոմները (1953), առաջարկել միջուկի գնդարդային մոդելը (Ռեյնուոթերի մոդել)։ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1975)։
Արագ փաստեր Լեո Ջեյմս Ռեյնուոթերանգլ.՝ Leo James Rainwater, Ծնվել է ...
Լեո Ջեյմս Ռեյնուոթեր անգլ.՝ Leo James Rainwater | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1917(1917-12-09)[1][2][3][…] Քաունսիլ, Այդահո, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 31, 1986(1986-05-31)[1][3][4][…] (68 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա |
Անդամակցություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ջոն Ռ. Դանինգ |
Եղել է գիտական ղեկավար | Վալ Ֆիտչ |
Հայտնի աշակերտներ | Վալ Ֆիտչ |
Պարգևներ | |
James Rainwater Վիքիպահեստում |
Փակել
- Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- Notable Names Database — 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Սա ֆիզիկոսի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |