Լիմպոպո (անգլ.՝ Limpopo), Հարավաֆրիկյան հանրապետության ամենահյուսիսային նահանգը։ Կրում է Լիմպոպո գետի անվանումը, որը կազմում է նահանգի արևմտյան և հյուսիսային սահմանները։ Գոյություն ունի 1994 թվականից, երբ Տրանսվաալից առանձնացվեց Հյուսիսային Տրանսվաալ անունով։ 1995 թվականից մինչև 2003 թվականը կոչվում էր պարզապես Հյուսիսային նահանգ[2], այնուհետև ստացավ այժմյան անունը։

Արագ փաստեր Երկիր, Կարգավիճակ ...
Thumb
Լիմպոպո
անգլ.՝ Limpopo
հս. սոթո՝ Limpopo
տսոնգա՝ Limpopo
վենդա՝ Limpopo
աֆրիկաանս՝ Limpopo

Զինանշան
Thumb
Thumb
Պոլոկվանե
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում է5 գավառ
ՎարչկենտրոնՊոլոկվանե
ԲԾՄ1373 մետր
Օրենսդրական մարմինLimpopo Legislature?
ՆահանգապետՍթենլի Մաթաբաթա
ՀՆԱ (2018)7,4 %  (6 տեղ)
Հիմնական լեզուհյուսիսային սոթո՝ 52,9 %
տսոնգա՝ 17 %
վենդա՝ 16,7 %
աֆրիկանաս՝ 2,6 %
տսվանա՝ 2,0 %
հվ. նդեբելե՝ 2,0 %
անգլերեն՝ 1,5 %
Բնակչություն
6 572 720 մարդ (փետրվարի 2, 2022)[1] (5 տեղ)
Խտություն43 մարդ/կմ2 ( 5 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 96,7 %
սպիտակամորթներ՝ 2,6 %
գունամորթներ՝ 0,3 %
հնդկական կամ ասիական այլ ծագմամբ՝ 0,3 %
Տարածք125 754 կմ²  (5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 2 126 մ
Thumb
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՀյուսիսարևմտյան նահանգ, Մպումալանգա, Կգատլենգ, Կենտրոնական շրջան, Հարավային Մատաբելելենդ, Մասվինգո, Գազա և Գաուտենգ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցՏրանսվաալ, Venda?, Gazankulu? և Lebowa?
ISO 3166-2 կոդZA-LP
Անվանված էԼիմպոպո
limpopo.gov.za
Փակել

Նահանգի վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքը Պոլոկվանեն է (նախկինում՝ Պիտերսբուրգ)։

Աշխարհագրություն

Thumb
Արևամուտը Լիմպոպոյի լեռնաշղթաներից մեկի վրա

Լիմպոպոյի նահանգն ընդհանուր միջազգային սահմաններ ունի երեք երկրների նահանգների և շրջանների հետ. Բոտսվանայի Կենտրոնական (արևմուտքում) և Կգատլենգ (հս.-արևմուտքում) շրջանների, Զիմբաբվեի Հարավային Մատաբելելենդ (հյուսիսում) և Մասվինգո (հս.-արևմուտքում) նահանգների ու հարավում Մոզամբիկի Գազա նահանգի հետ[3]։ Լիմպոպոն Հարավային Աֆրիկայի և Սահարայից հարավ գտնվող երկրների միջև կապող օղակ է։ Հարավում սահմանակցում է ՀԱՀ֊ի Մպումալանգա, Գաուտենգ ևՀյուսիսարևմտյան նահանգներին։ Գաուտենգի հետ սահմանը ներառում է այդ նահանգի Յոհաննեսբուրգ֊Պրետորիա առանցքը, որը մայրցամաքի ամենաարդյունաբերական մեգապոլիսն է։ Նահանգը գտնվում է տարածաշրջանային, ազգային և միջազգային զարգացող շուկաների կենտրոնում։

Լիմպոպոյում գտնվում է Վատերբերգի կենսոլորտային արգելոցի մեծ մասը՝ մոտավորապես 15000 կմ2 ունեցող զանգված, որը Հարավային Աֆրիկայի հյուսիսային մասում առաջին տարածաշրջանն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ֊ի կողմից անվանվել է կենսոլորտային արգելոց[4]։

Բնակչություն

Thumb
Խտությունը 1 կմ² վրա

Նահանգի բնակչության մեծ մասը կազմում են սևամորթները՝ 96,7 %։ Սպիտակամորթները կազմում են 2,6 %, գունամորթները՝ 0,3 %, հնդկական կամ ասիական այլ ծագում ունեցողները՝ 0,3 %։ Երկրի նահանգների միջև սպիտակամորթ բնակչության ամենափոքր բաժինը Լիմպոպոյում է, իսկ սևամորթների՝ ամենամեծը[5]։

Բնակչության մեծամասնության համար շփման առաջին լեզուն հյուսիսային սոթոն է (52,9 %), երկրորդ տեղը զբաղեցնում է տսոնգան (17 %), երրորդը՝ վենդան (16,7 %)։ Աֆրիկաանսը նախըտրում է բնակչության 2,6 %֊ը, իսկ անգլերենը՝ 1,5 %։ Ընդ որում հյուսիսային սոթոն գերակշռում է հինգ նահանգից երեքում (Վատերբերգ, Կապրիկորն, Սեկհուկհունե), իսկ ևս մեկում (Մոպանի) երկու հիմնական լեզուներից մեկն է (տսոնգայի հետ միասին)։ Հինգերորդ նահանգում (Վհեմբե) բնակչության մեծամասնությունը խոսում է վենդա լեզվով[5]։

ՄԻԱՎ-ՁԻԱՀ

Լիմպոպոյում, որտեղ ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը կազմում է 18,5 տոկոս (2007 թվական), ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը բավականին բարձր է Հարավաֆրիկյան այլ նահանգների համեմատությամբ։ 2001֊2005 թվականներին նման դեպքերի թիվը 14,5 %֊ից աճել է մինչև 21,5 %, իսկ 2005-2007 թվականներին՝ փոքր-ինչ նվազել[6]։

Վարչատարածքային բաժանում

Լիմպոպոն բաժանված է 5 գավառի, որոնք իր հերթին բաժանված են 22 համայնքի։

Thumb
Լիմպոպոյի գավառները և համայնքները
  • Կապրիկորն
  • Մոպանի
    • Բա֊Փալաբորվա
    • Մեծ Գիյանի
    • Մեծ Լետաբա
    • Մեծ Ցանեն
    • Մարուլենգ
  • Սեկհուկհունե
    • Էլիաս Մոտսոալեդի
    • Էֆրաիմ Մոգալե
    • Ֆետակգոմո Տուբատսե
    • Մակհուդութամագա
  • Վատերբերգ
    • Բելա֊Բելա
    • Լեփալալե
    • Մոդիմոլե֊Մոոկգոփոնգ
    • Մոգալակվենա
    • Թաբազիմբի
  • Վհեմբե
    • Մակհադո
    • Մուսինա
    • Քոլինզ Չաբանե
    • Թուլամելա
Thumb
Լեզուների տարածվածությունը Լիմպոպոյում

Տնտեսություն

Նահանգը տիպիկ զարգացող տարածաշրջան է, որն արտահանում է առաջնային արտադրանք և ներմուծում արդյունաբերական ապրանքներ և ծառայություններ։ Լիմպոպոն երկրի ամենաաղքատ և թույլ զարգացած նահանգներից է։ Դա հատկապես նկատելի է գյուղական շրջաններում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին լուրջ առաջընթաց է նկատվում տնտեսության և կյանքի մակարդակի բնագավառներում[7]։

Գյուղատնտեսության հիմքը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է։ Մշակվում է արևածաղիկ, բամբակ, եգիպտացորեն, գետնանուշ, բանան, արքայախնձոր, մանգո։ Կան թեյի և սրճի տնկադաշտեր։

Կան օգտակար հանածոների հանքակուտակներներ` երկաթի հանքաքարի, ծարիրի, ֆոսֆատների, ածուխի, քրոմիտների, ալմաստի, ոսկու, սիլիցիումի, փայլարի և այլն։ Արդյունահանող արդյունաբերությունը կազմում Լիմպոպոյի տնտեսության շուրջ մեկ հինգերորդը։ Մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որի զարգացմանը նպաստում է տարածաշրջանի հարուստ բուսական և կենդանական աշխարհը և պահպանվող տարածքների առատությունը։

Լիմպոպոյի տարածքով անցնում է N1 ավտոմոբիլային մայրուղին, որն ամենաաշխույժներից է Աֆրիկայում, նահանգի միջով անցնում են նաև ճանապարհներ մայրցամաքի խորքից դեպի կարևոր նավահանգիստներ Դուրբանում, Ռիչարդս Բեյում, Մապուտուում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.