From Wikipedia, the free encyclopedia
Լինո Վենտուրա (ֆր.՝ Lino Ventura, հուլիսի 14, 1919[1][2][3][…], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] - հոկտեմբերի 22, 1987[1][2][5][…], Սեն Կլու, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, ծագումով իտալացի։
Լինո Վենտուրա ֆր.՝ Lino Ventura | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1987[1][2][5][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Կլու, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Cimetière du Val-Saint-Germain[6] |
Քաղաքացիություն | Իտալիա, Իտալիայի թագավորություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, ըմբիշ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան |
Երեխա(ներ) | Clelia Ventura? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստացել է հայտնություն, նկարվելով ֆրանսիական ֆիլմերում։ Ավելի հայտնի ֆիլմերն են՝ «Արկած որոնողը», «Տաղտկալի մարդը» և «Թշվառները»։
Լինո Վենտուրան ծնվել է Իտալիայի հյուսիսում՝ Պարմա քաղաքում Ջովաննի Վենտուրայի և Լուիզա Բորինիի ընտանիքում։ 8 տարեկանում թողեց դպրոցի ուսումը և փոխեց բազում մասնագիտություններ։
1942 թվականին նա ամուսնացավ իր մանկության ընկերուհու հետ՝ Օդետտե Լեկոնտի հետ, զույգը ունեցավ 4 երեխա․ Միլեն (1946), Լոուրենս (1950), Լինդա (1958) և Կլելիյա (1961)։
Այդ նույն ժամանակահատվածում զբաղվում էր պրոֆեսիոնալ բոքսով և ըմբշամարտով։ 1950 թվականին Լինոն միջին քաշային կարգում հունահռոմեական ըմբշամարտի մրցումով դարձավ Եվրոպայի չեմպիոն, սակայն ստացավ աջ ոտքի ծանր վնասվածք Անրի Կոգանի (ով նույնպես եղել է դերասան) դեմ պայքարի ժամանակ, նա ստիպված եղավ ավարտել սպորտային կարիերան։
1953 թվականին մտավ կինոաշխարհ՝ նկարվելով Ժակ Բեկկերայի գանգստերական «Ձեռք մի տուր որսին» ֆիլմում։ Այս պահից սկսվեց Լինոյի դերասանական կարիերան։ Մեծ մասամբ նա նկարվում էր գանգստերական ֆիլմերում, հաճախ իր ընկեր Ժան Գաբենի հետ։ Ժան Գաբենի հետ նկարահանվել են ոչ այնքան հայտնի ֆիլմերում, օրինակ՝ Թայգեր Բրաունի «Երեք գրոշանոց օպերա» (1963) և Վիտո Ջենովեզեյի «Վալաչի թղթերը» (1972) ֆիլմում։ Չնայած նրա իտալական ծագմանը, «Պալերմոյի հարյուր օրերը» (իտալ.՝ Cento Giorni a Palermo) ֆիլմը դարձավ միակը, որտեղ Վենտուրան իր դերակատարումը ունեցավ մայրենի լեզվով։
Չնայած նրան, որ կյանքի մեծ մասը ապրեց Ֆրանսիայում և իտալերեն խոսեց ֆրանսիական շեշտադրությամբ, Ֆրանսիայի քաղաքացիություն այդպես էլ չստացավ։
1966 թվականի Լինոն ունեցավ իր ներդրումը «Ձնծաղիկ» հաշմանդամների օգնության համար (անգլ.՝ Snowdrop)։
Դերասանը մահացավ 68 տարեկանում՝ 1987 թվականին սրտի կաթվածից։
Փարիզում նրա պատվին են անվանել Մարտիր և Ավենյու Տրյուդեն փողոցների հատման վայրի տարածքը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.