Լյուբեն Ստոյչև Կարավելով (բուլղար․՝ Любен Стойчев Каравелов նոյեմբերի 7, 1834(1834-11-07) կամ մայիսի 2, 1834(1834-05-02)[1], Կոպրիվշիտիցա, Օսմանյան կայսրություն - հունվարի 21, 1879(1879-01-21)[2][3][1], Ռուսե, Բուլղարիայի իշխանություն), բուլղար գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ։

Արագ փաստեր Լյուբեն Կարավելով Любен Каравелов, Ծնվել է ...
Լյուբեն Կարավելով
Любен Каравелов
Thumb
Ծնվել էնոյեմբերի 7, 1834(1834-11-07) կամ մայիսի 2, 1834(1834-05-02)[1]
ԾննդավայրԿոպրիվշիտիցա, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1879(1879-01-21)[2][3][1] (44 տարեկան)
Մահվան վայրՌուսե, Բուլղարիայի իշխանություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և հանրագիտական
ԱնդամությունՍերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
 Lyuben Karavelov Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

1857-1866 թթ. ապրել է Մոսկվայում, համակվել հեղափոխական դեմոկրատներ Գերցենի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի առաջավոր գաղափարներով։ Կարավելովի անդրանիկ երկերը լույս են տեսել ռուսերեն («Բուլղար ավազակապետը»` 1860 թ., հայերեն հրատարակությունը` 1887 թ., «Բուլղարների ժողովրդական կենցաղի հուշարձաններ»` 1861 թ.): 1867 թ-ին անցել է Սերբիա, ապա տեղափոխվել Ռումինիա։ 1869 թ-ին դարձել է Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի անդամ, 1872 թ-ին՝ նախագահը։ Հրատարակել է «Ազատություն» (1869-1872 թթ.) և «Անկախություն» (1873-1874 թթ.) թերթերը։ Օսմանյան լծից ազգային ազատագրության միակ ուղին համարել է ժողովրդական հեղափոխությունը։ 1873 թ-ին, Վ. Լնսկոէ մահապատժից խորապես ցնցված, սկսել է զբաղվել սոսկ լուսավորական գործունեությամբ։ Հրատարակել է «Գիտելիք» հանդեսը (1875 թ.)։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիա է վերադարձել որպես ռուս բանակի գլխավոր հրամանատարության (շտաբի) թարգմանիչ, ողջունել է հայրենիքի ազատագրումը։ XIX դարի վերջին Կարավելովի մի շարք հայրենասիրական երկեր թարգմանվել են հայերեն։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.