Լյուդմիլա Ալեքսեևա
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդմիլա Միխայլովնա Ալեքսեևա (հուլիսի 20, 1927(1927-07-20)[1][2][3], Եվպատորիա, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - դեկտեմբերի 8, 2018(2018-12-08)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[2][4]), խորհրդային այլախոհ և ռուս հասարակական գործիչ, ԽՍՀՄ-ում և հետխորհրդային Ռուսաստանում մարդու իրավունքների շարժման մասնակից, Մոսկվայի Հելսինկյան խմբի հիմնադիրներից (1976), 1996 թվականից՝ ՄՀԽ-ի նախագահ։ 2002-2012 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ (այնուհետև վերափոխվել է Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի)։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ից նա եղել է ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։ Նա եղել է Համառուսական քաղաքացիական կոնգրեսի կազմակերպիչներից (2004 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր)[5][6] և մինչև 2008 թվականը այդ կոնգրեսի երեք համանախագահներից մեկը։
Լյուդմիլա Ալեքսեևա ռուս.՝ Людмила Алексеева | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1927(1927-07-20)[1][2][3] |
Ծննդավայր | Եվպատորիա, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2018(2018-12-08)[2][3] (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և ԱՄՆ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Մասնագիտություն | պատմաբան, իրավապաշտպան, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Institute of Scientific Information on Social Sciences? |
Ամուսին | Nikolai Vilyams? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ |
Երեխաներ | Michael V. Alexeev? |
Կայք | lm-alexeeva.livejournal.com |
Lyudmila Alexeyeva Վիքիպահեստում |