Լոգոս
From Wikipedia, the free encyclopedia
Լոգոս (հունարեն՝ λόγος բառ, խոսք, դրույթ, հասկացություն, միտք, բանականություն), փիլիսոփայական տերմին։ Հին հունական մատերիալիստական փիլիսոփայության մեջ (Հերակլիտ) օգտագործվել է համընդհանուր օրինաչափություն՝ աշխարհի հիմք նշանակությամբ, իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ հոգևոր սկիզբ, աստվածային բանականություն, կեցության օրենք և այլն իմաստով։ Չինական փիլիսոփայության մեջ համանման հասկացություն է դաոն, հայ փիլիսոփայության մեջ՝ բանը։