Լուգանո (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Լուգանո լիճ (իտալ.՝ Lago di Lugano or Ceresio), սառցադաշտային լիճ, որը գտնվում է Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին։ Լիճն անվանվել է Լուգանո քաղաքի պատվին, գտնվում է Կոմո և Մաջորե լճերի միջև։ 590 թվականին Գրիգոր Տուրցին լիճը հիշատակել է Ceresio անունով[1]։ Ceresio բառը ծագել է լատիներեն cerasus բառից և նշանակում է «բալ», քանի որ տարածքը լի է եղել բալենիներով, որոնք զարդարել են լճի ափերը[2]։ 804 թվականի փաստաթղթերում լիճը ի հայտ է գալիս Laco Luanasco անունով[1]։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Իտալիա Շվեյցարիա | |
Երկարություն | 33 կմ | |
Լայնություն | 3 կմ | |
Ավազանի մակերեսը | 47,8 կմ² | |
Ծավալը | 6,5 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 288 մ | |
Միջին խորությունը | 134 մ | |
Վիքիպահեստում |
Լճափի հայտնի լեռներն ու զբոսաշրջային ուղղություններն են՝ լճի արևելքում՝ Մոնտե Բրե (925 մ), արևմուտքում՝ Մոնտե Սան Սալվատորե (912մ) և հարավարևելյան ափին՝ Մոնտե Ջենեռոսո (1,701 մ)։ Համաշխարհային ժառանգության արժեք հանդիսացող Մոնտե Սան Ջորջոն (1,097 մ) գտնվում է լճի հարավում։
Լուգանո լճի ջրերը ներառված չեն ԵՄ ԱԱՀ տարածքում։