արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Ռոդրիգո Բիլյա (իսպ.՝ Lucas Rodrigo Biglia, Իսպաներեն արտասանություն՝ [ˈlukas roˈðɾiɣo ˈβiɣlja], հունվարի 30, 1986[1][2][3], Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական Միլանի կազմում։ 2011-ից 2018 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 58 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[4]։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։
Բիլյան Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Lucas Rodrigo Biglia | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1986[1][2][3] (38 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Mercedes, Բուենոս Այրես, Արգենտինա | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Միլան | |||||||||||||||||
Համար | 20 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | ||||||||||||||||
2004-2005 | Արխենտինոս Խունիորս | 17 | (1) | |||||||||||||||
2005-2006 | Ինդեպենդիենտե | 49 | (0) | |||||||||||||||
2006-2013 | Անդերլեխտ | 221 | (12) | |||||||||||||||
2013-2017 | Լացիո | 109 | (13) | |||||||||||||||
2017-ներկա | Միլան | 51 | (2) | |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
2003 | Արգենտինա Մ17 | 3 | (1) | |||||||||||||||
2005 | Արգենտինա Մ20 | 8 | (1) | |||||||||||||||
2011-2018 | Արգենտինա | 58 | (1) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բիլյան կարիերան սկսել է Արխենտինոս Խունիորսում և իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2004 թվականին։ Իր դեբյուտը նշել է հուլիսի 1-ին՝ Տալյերեսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ Հուրականի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 15 խաղ, ինչից հետո որոշեց լքել ակումբը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
2005 թվականի փետրվարին Բիլյան տեղափոխվեց Ինդեպենդիենտե[7][8]։ Իր դեբյուտը Ինդեպենդիենտեի կազմում նշեց փետրվարի 26-ին՝ Լանուսի դեմ խաղում[9][10]։
2006 թվականի հուլիսին՝ Ինդեպենդիենտեի կազմում 1.5 մրցաշրջան անցկացնելուց հետո Բիլյան 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Անդերլեխտի հետ[11]։ Իր դեբյուտը նշեց 2006 թվականի հուլիսի 30-ին՝ Սենտ Տրույդենի դեմ խաղում[12]։ 1 ամիս անց նա իր դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայում՝ խմբային փուլի Լիլի դեմ խաղում[13]։ Մրցաշրջանի ընթացքում Բիլյան հաստատվեց Անդերլեխտի մեկնարկային կազմում։ 2007 թվականի հունվարին նա ճանաչվեց Բելգիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[14]։ 2006-2007 մրցաշրջանում Բիլյան դարձավ 1 գոլի հեղինակ 46 խաղերում, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը[15]։
2007-2008 մրցաշրջանի սկզբում Բիլյան Անդերլեխտի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բրյուգեին[16]։ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2012 թվականը[17]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 50 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի գավաթը և Բելգիայի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Ստանդարտին։
2008-2009 մրցաշրջանից առաջ Բիլյան ցանկություն հայտնեց լքել Անդերլեխտը[18], սակայն մնաց թիմում տրանսֆերային պատուհանի ընթացքում և 2008 թվականի օգոստոսի 6-ին խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում՝ գրավելով ԲԱՏԷ-ի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի խաղում[19]։ Չնայած մանր վնասվածքներին, Բիլյան շարունակում էր մնալ Անդերլեխտի հիմնական կազմի խաղացող և ձմեռային տրանսֆերային պատուհանում նրա անունը կապում էին այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք էին Բարսելոնան, Ինտերը, Միլանը, Վալենսիան, Ֆեներբահչեն, Գալատասարայը և Բիրմինգհեմ Սիթին[20][21][22]։ Այնուամենայնիվ, նա մնաց ակումբում և մասնակցեց 35 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2009-2010 մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 48 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Բիլյան ձոնեց այս տիտղոսը իր ծեր հորը[23]։
2010-2011 մրցաշրջանի սկզբում Անդերլեխտը Բիլյայի հետ հաղթեց Բելգիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Գենտին[24]։ Մրցաշրջանի առաջին՝ Էյպենի դեմ խաղում Բիլյան ուսի վնասվածք ստացավ և բաց թողեց մի քանի շաբաթ[25]։ Հետագայում նա նաև ստացավ ծնկատակի ջիլի վնասվածք՝ մինչև տարվա վերջ այլևս խաղադաշտ դուրս չգալով[26]։ 2011 թվականի հունվարին Գալատասարայը Բիլյայի համար առաջարկեց 4.5 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Չնայած հետագայում արգենտինացին ստացավ մրցաշրջանի իր 4-րդ վնասվածքը, նա անցկացրեց 35 խաղ բոլոր մրցաշարերում։ Բիլյայով նաև հետաքրքրվում էին Վեստ Հեմը, Նապոլին և Բորդոն[27]։
2011-2012 մրցաշրջանում Բիլյան երկարաձգեց իր պայմանագիրը Անդերլեխտի հետ մինչև 2015 թվականը[28]։ Կոպա Ամերիկայից հետո Բիլյան ցանկություն հայտնեց լքել ակումբը՝ ավելի լավ առաջնություններում խաղալու համար[29]։ Այնուամենայնիվ, նա մնաց Անդերլեխտում և նշանակվեց ավագի փոխարինող[30]։ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Բիլյան անցկացրեց իր առաջին խաղը ավագի փողկապով՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում[31]։ 2011 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը 4 խաղերում արգենտինացին տվեց 5 գոլային փոխանցում։ Հետագայում, Օլիվիե Դեշախտը այլևս չէր կարող լինել Անդերլեխտի ավագը, և Բիլյան դարձավ թիմի ավագ[32]։ Հոկտեմբերի վերջում նա ստացավ ուսի վնասվածք և վիրահատվեց[33], ինչից հետո բաց թողեց 4 ամիս[34]։ Նա վերադարձավ 2012 թվականի հունվարի 15-ին՝ Բրյուգեի դեմ խաղում[35]։ Ձմռանը ԶԼՄ-ները հայտնեցին Բիլյայի Միլան հնարավոր տրանսֆերի մասին[36]։ Չնայած վնասվածքին, այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 խաղ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Իր ելույթների համար Բիլյան Անդերլեխտի ֆաների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։
2012-2013 մրցաշրջանից առաջ Բիլյայով սկսեցին հետաքրքրվել Արսենալը[38], Նորվիչը[39], Ռեալ Մադրիդը և Ինտերը, սակայն Բիլյան մնաց Անդերլեխտում։ Այս մրցաշրջանը նույնպես նա սկսեց ավագի փողկապով, իսկ ձմռանը հայտնվեցին տեղեկություններ, որ Սաութհեմպտոնը հետաքրքրված է Բիլյայի ծառայություններով[40]։ Բիլյան ցույց տվեց իր ցանկությունը լքել Անդերլեխտը՝ բաց թողելով թիմի մարզումները[41]։ 2013 թվականի փետրվարի 3-ին արգենտինացին ստացավ իր առաջին կարմիր քարտը Անդերլեխտի կազմում՝ Ստանդարտ Լիեժի դեմ խաղում[42]։ Այս մրցաշրջանում Բիլյան անցկացրեց 51 հանդիպում և դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը։
Տիտղոսը հաղթելուց հետո Անդերլեխտի գլխավոր տնօրեն Հերման վան Հոլսբիկը հաստատեց, որ Բիլյան լքում է ակումբը։ Իր վերջին խաղում արգենտինացին հրաժեշտ տվեց թիմի երկրպագուներին[43]։ Անդերլեխտի կազմում խաղալու տարիներին Բիլյային համեմատում էին Ֆեռնանդո Ռեդոնդոյի հետ՝ նրա ճշգրիտ փոխանցումների և մղած կոշտ պայքարի համար[18]։
2013 թվականի հուլիսի 23-ին Բիլյան 5 տարվա պայմանագիր կնքեց իտալական Լացիոյի հետ[44][45]։ Ըստ Լացիոյի ֆինանսական հաշվետվության՝ ակումբը Բիլյայի տրանսֆերի համար վճարել է 8.4 միլիոն եվրո[46]։
Իր դեբյուտը Լացիոյի կազմում Բիլյան նշեց 2013 թվականի օգոստոսի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[47]։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով արգենտինացին բաց թողեց 2013 թվականի շարունակությունը[48][49]։ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Վերոնայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը Լացիոյի կազմում[50]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 2 գոլի հեղինակ 32 խաղերում։
2014-2015 մրցաշրջանում Բիլյան շարունակեց մնալ Լացիոյի հիմնական կազմի խաղացող մինչև Ջենոայի հետ խաղում ստացած վնասվածքը, որի պատճառով նա մի քանի շաբաթ բաց թողեց[51]։ Նա վերադարձավ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Տորինոյի դեմ խաղում և այս խաղում նաև դարձավ գոլի հեղինակ[52]։ Բիլյան օգնեց Լացիոյին դուրս գալ Իտալիայի գավաթի եզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակչին, որում Լացիոն պարտվեց Յուվենտուսին 2-1 հաշվով[53]։ Չնայած վնասվածքներին, Բիլյան այս մրցաշրջանը ավարտեց 4 գոլերով 31 խաղերում բոլոր մրցաշարերում։
2015-2016 մրցաշրջանում Բիլյան նշանակվեց Լացիոյի նոր ավագ։ Իր առաջին խաղը ավագի թևկապով անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, որում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[54]։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
2017 թվականի հուլիսի 16-ին Բիլյան 3 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[55][56][57]։ Ակումբը նրա համար վճարեց 17.5 միլիոն եվրո[58][59]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Կալյարիի դեմ խաղում[60]։ Առաջին հանդիպումը Միլանի ավագի թևկապով անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[62]։ 2019 թվականի մարտի 9-ին Բիլյան գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[63]։
Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց 2003 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությունը և գրավեց 3-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում, որում Բիլյան ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[64]։ Շուտով Բիլյան նա դարձավ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը[65]։ Բիլյայի հետ Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց 2005 թվականի Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնությունը[66][67]։
Բիլյան Արգենտինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի նոյեմբերին՝ Բրազիլիայի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ այդ խաղում դաշտ դուրս չեկավ[68][69]։ 2011 թվականի փետրվարին նա նորից հրավիրվեց ազգային հավաքական և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[70]։ Նույն տարում Բիլյան մասնակցեց Կոպա Ամերիկային, սակայն դաշտ դուրս եկավ ընդամենը 2 անգամ՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջում, իսկ Արգենտինան պարտվեց Ուրուգվային քառորդ եզրափակչում[71]։
2014 թվականի հունիսի 2-ին Բիլյան հայտավորվեց Արգենտինայի հավաքական՝ աշխարհի առաջնության համար[72]։ Մինչև քառորդ եզրափակիչ նա միայն փոխարինման էր դուրս գալիս խաղի վերջում, իսկ քառորդ եզրափակչից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Արգենտինան եզրափակչում պարտվեց Գերմանիային 1-0 հաշվով[73]։
Բիլյան նաև մասնակցեց 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիկաներին, որոնցում Արգենտինան հասավ եզրափակիչ՝ այնտեղ պարտվելով Չիլիին[74][75]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում Բիլյան խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[76]։
2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[77][78]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Իսլանդիայի դեմ հանդիպմանը, իսկ Արգենտինան հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[79][80]։ Աշխարհի առաջնությունից հետո Բիլյան հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[81]՝ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 58 խաղից հետո[4]։
2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[82]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինդեպենդիենտե | 2005–06 | Պրիմերա Դիվիզիոն | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Անդերլեխտ | 2006–07 | Բելգիայի Պրո Լիգա | 33 | 1 | 7 | 0 | 6 | 0 | 46 | 1 |
2007–08 | 30 | 1 | 8 | 0 | 11 | 0 | 49 | 1 | ||
2008–09 | 32 | 2 | 2 | 0 | 1 | 1 | 35 | 3 | ||
2009–10 | 34 | 1 | 2 | 1 | 12 | 2 | 48 | 4 | ||
2010–11 | 26 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 35 | 0 | ||
2011–12 | 30 | 2 | 1 | 0 | 7 | 0 | 38 | 2 | ||
2012–13 | 36 | 5 | 5 | 0 | 10 | 0 | 51 | 5 | ||
Ընդհանուր | 221 | 12 | 27 | 1 | 54 | 3 | 302 | 16 | ||
Լացիո | 2013–14 | Սերիա A | 26 | 2 | 2 | 0 | 4 | 0 | 32 | 2 |
2014–15 | 27 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 31 | 4 | ||
2015–16 | 27 | 4 | 3 | 0 | 6 | 1 | 36 | 5 | ||
2016–17 | 29 | 4 | 5 | 1 | — | — | 34 | 5 | ||
Ընդհանուր | 109 | 13 | 14 | 2 | 10 | 1 | 133 | 16 | ||
Միլան | 2017–18 | Սերիա A | 28 | 1 | 4 | 0 | 5 | 0 | 37 | 1 |
2018–19 | 16 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 19 | 1 | ||
2019–20 | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||
Ընդհանուր | 51 | 2 | 5 | 0 | 7 | 0 | 63 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 388 | 27 | 46 | 3 | 71 | 4 | 505 | 34 |
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 6 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 9 | 0 |
2014 | 12 | 0 |
2015 | 10 | 1 |
2016 | 11 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 58 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
Նոյեմբերի 17, 2015 | Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա | Կոլումբիա | ԱԱ 2018 Որակավորում |
Անդերլեխտ
Արգենտինա Մ20
Արգենտինա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.