հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Լուսիկ Գևորգի Քոշյան (ապրիլի 2, 1921, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հոկտեմբերի 26, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Լուսիկ Քոշյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լուսիկ Գևորգի Քոշյան |
Ծնվել է | 1921 ապրիլի 2 Բաքու Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1984 63) Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | (տարիքը
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Ծնվել է Բաքվում։ 1938-1961 թթ. եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում՝ Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի, Է. Մանուկյանի ղեկավարությամբ։ Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։ Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1961 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.