From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Ե Հայ (նաև՝ Լևոն Արծրունի, Լևոն Ե Հայկազն[3], 775, Արմինիա կուսակալություն - դեկտեմբերի 29, 820, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր (813-820), սերում էր Արծրունիների հայկական նախարարական տոհմից, ինչի համար էլ ստացել է Հայ մականունը։ Հետ է մղել բուլղարների հարձակումները։ Պատկերամարտության կողմնակից։
Լևոն Ե Հայ | |
---|---|
Ծնվել է՝ | 775 |
Ծննդավայր | Արմինիա կուսակալություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 29, 820 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Արծրունիներ[1] և Գնունիներ[2] |
գերիշխան | |
Երեխաներ | Սմբատ Կոնստանդին |
Հավատք | քրիստոնեություն |
Լևոն V-ի հայրը պատրիկ Բարդասն էր, որը ծագումով հայ էր[4]։ Եղել է զորավար Նիկեփորոս և Միքայել I Ռանգավի կայսրերի օրոք։ 813 թվականի հուլիսի 11-ին, Վերսինիկի ճակատամարտում բուլղարական Կրում խանից պարտություն կրելուց հետո Միքայել I-ը հրաժարվեց գահից, և Լևոնը կայսր դարձավ, թեև սկզբում հրաժարվում էր։ Շուտով Լևոնը հանդիպում է Կրում խանի հետ և բանակցությունների ժամանակ փորձում է սպանել խանին։ Կրումին հաջողվում է փրկվել և վրեժ լուծելու համար հրդեհում է Կոստանդնուպոլսի մերձակայքը։ Շատ մարդիկ զոհվեցին և գերի ընկան։ Այնուհետև խանը զորքերն ուղղեց դեպի Ադրիանապոլիս։
813 թվականի աշնանը Լևոն կայսրը ներխուժում է Բուլղարիա։ Նրա զորքերը հաղթում են բուլղարներին Մեսեմբրիի ճակատամարտում և կոտորում շատ բուլղար երեխաներ։ Կրումը պատրաստվորմ էր վրեժ լուծել՝ արշավելով Կոստանդնուպոլիս, բայց 814 թվականի ապրիլի 13-ին մահանում է։
815 թվականին պաշտոնանկ է անում պատրիարք Նիկիֆորին, հրավիրում եկեղեցական ժողով, որտեղ չեղյալ են համարվում 787 թվականի Յոթերորդ տիեզերաժողովի որոշումները (սրբապատկերների պաշտամունքը վերականգնող) և հայտարարում է 754 թվականի Գիերիի պատկերամարտական ժողովի որոշումների ոչ ամբողջական վերադարձի մասին. սրբապատկերի երկրպագությունը թեև սխալ էր համարվում, սակայն կապ չուներ կռապաշտության հետ։ Պատկերապաշտությունն արմատախիլ անելու միջոցների մասին ժողովում չեն անդրադառնում։ Կայսրը հրաման է արձակում, որի համաձայն ցանկացած սրբապատկեր կարող էր ոչնչացվել առանց հետևանք ունենալու անողի վրա։ Բյուզանդական արվեստի շատ ստեղծագործություններ բարբարոսաբար ոչնչացվեցին։ Սրբապատկերները փշրվում էին կացնով կամ այրվում հրապարակներում։
815 թվականին կայսրը եռեսնամյա հաշտություն է կնքում բուլղար Օմուրտաղ խանի՝ Կրումի որդու և հաջորդի հետ։
820 թվականի դեկտեմբերի 25-ին Լևոն V-ը սպանվում է Միքայել Ամորացու համախոհների կողմից սուրբծննդյան տոնակատարության ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում։ Միապետի դիակը ջորու վրա տարան նավահանգիստ, որտեղ գտնվում էր Թեոդոսիա կայսրուհին որդիների հետ։ Նրանց աքսորեցին Իշխանաց կղզիներ, չորս որդիներն էլ ամորձատվեցին։
Ամուսնացած էր պատրիկ Արսաբերի դստեր Թեոդոսիայի հետ, ուներ զավակներ, որոնցից էին.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.