Խաբիբ Նուրմագոմեդով
From Wikipedia, the free encyclopedia
Խաբիբ Աբդուլմանապովիչ Նուրմագոմեդով (ռուս.՝ Хабиб Абдулманапович Нурмагомедов, ավար.՝ ХIабиб ГӀабдулманапил НурмухӀамадов, սեպտեմբերի 20, 1988(1988-09-20), Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ավար, ռուս նախկին ընդհանուր մենամարտիկ (MMA), մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն, UFC փառքի սրահի անդամ (2022)։ Հանդես է եկել «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության թեթևքաշային դիվիզիոնում։ Ունի ձյուդոյի սև գոտի։
Արագ փաստեր Խաբիբ Նուրմագոմեդով, Ծնվել է ...
Խաբիբ Նուրմագոմեդով | |
---|---|
Ծնվել է | Խաբիբ Աբդուլմանապովիչ Նուրմագոմեդով Хабиб Абдулманапович Нурмагомедов սեպտեմբերի 20, 1988 (35 տարեկան) Մախաչկալա, ԴԻԽՍՀ, ՌԽՍՖՀ ԽՍՀՄ |
Բնագիր անուն | ХIабиб ГӀабдулманапил НурмухӀамадов |
Այլ անուններ | Արծիվ (անգլ.՝ The Eagle) |
Երկիր | Ռուսաստան |
Ազգություն | Ավար |
Հասակ | 1,78 մ |
Քաշ | 70 կգ |
Կարգ | Թեթևքաշային |
Տիրույթ | 178 սմ |
Ոճ | Ըմբշամարտ |
Թիմ | «Red Fury Fight Team» «American Kickboxing Academy» (2012-այժմ ) «Fight Spirit Team» (2013-այժմ) «Mamishev Team» (2012) «AMA Fight Club» (2012) «Gadzhi Makhachev freestyle wrestling club» «SC Bazarganova» |
Մարզիչ | Աբդուլմանապ Նուրմագոմեդով Խավիեր Մենդես |
Դաս | Սամբոյի միջազգային կարգի վարպետ Ձյուդոյի սև գոտի[1][2] Պանկրաթիոնի միջազգային վարպետ Ձեռնամարտի միջազգային կարգի վարպետ |
Ըմբշամարտ | Ազատ ոճի ըմբշամարտ, Ռուսաստանի պատանեկան առաջնություն |
Ակտիվ շրջան | 2008-2020 |
Խառնամարտ | |
Ընդհանուր | 29 |
Հաղթանակներ | 29 |
Նոկաուտով | 8 |
Հանձնվեցնելով | 11 |
Որոշմամբ | 10 |
Պարտություններ | 0 |
Փակել
Խառը մենամարտերում Նուրմագոմեդովը եղել է անպարտելի՝ գրանցելով 29 անընդմեջ հաղթանակների շարան, ինչն համարվում է ամենաերկարներից մեկը մարզաձևի պատմության մեջ։