Խալիֆ (արաբերեն՝ خليفة‎, կարդ. խալիֆա, բառացի՝ փոխանորդ, տեղապահ), մուսուլմանների մոտ խալիֆաթի (պետության) ղեկավարն է, բացարձակ միապետ, իսլամական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ։ Համարվել է Մուհամմադ մարգարեի հաջորդը, իսկ Օմայաններից սկսած՝ աստծու տեղապահը։ Ընտրվել է մուսուլմանական համայնքի ավագանու ժողովում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալիֆ (այլ կիրառումներ)

Օմայանների (661 - 750) և Աբբասյանների (750 - 1258) օրոք խալիֆը ղեկավարի ժառանգական տիտղոս էր, որ միավորում էր իր մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները։ Խարիջիների մոտ խալիֆն ընտրվող ղեկավարի տիտղոս է, որը սահմանափակված է համայնքով։ IX դարի 2-րդ կեսից, երբ հզորացել են վեզիրներն ու արքունի մյուս պաշտոնյաները, խալիֆի հեղինակությունն ընկել է։ X դարում խալիֆ են անվանվել նաև Իսպանիայի Օմայանները և Եգիպտոսի Ֆաթիմյանները։ Եգիպտական սուլթանությունում խալիֆները եղել են բացառիկ հոգևոր առաջնորդներ, որոնք թողնում էին աշխարհիկ ղեկավարությունը սուլթաններին։ 1258 թվականին մոնղոլական զորապետ Հուլպվուն գրավել է Բաղդադը, սպանել խալիֆին։ Աբբասյան տան մնացորդներն ապաստանել են Կահիրեում և մամլուք սուլթաններից ձևականորեն ճանաչվել խալիֆ։ 1517 թվականին թուրք սուլթան Սելիմ I-ը գրավել է Եգիպտոսը և յուրացրել խալիֆ տիտղոսը, նստավայրը տեղափոխել Կ. Պոլիս։ 1924-ից խալիֆի տիտղոսը ոչ մի մարդ չի կրում։

Գրականություն

  • Tyan E., Institutions du droit public musulmans, P., 1953. Ա. Տեր-Ղեոնդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706
Մանրամասն տեղեկատվություն Մերձավոր Արևելքի տիտղոսներ ...
Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  Շահինշահ  Փադիշահ  Սուլթան  Շահ  Մելիք  Էմիր

Ցեղապետներ
Սարդար  Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  Բեյլերբեյ  Փաշա  Բեյ  Բեկ

Փակել


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.