Խաղատուն
From Wikipedia, the free encyclopedia
Խաղատուն կամ կազինո, տարբեր տեսակների մոլեխաղերի համար հաստատություն։ Խաղատները հաճախ կառուցվում են հյուրանոցների, հանգստավայրերի, ռեստորանների, մանրածախ խանութների, կռուիզ նավերի և այլ զբոսաշրջային վայրերի մոտ կամ դրանց հետ համատեղ։ Որոշ կազինոներ հայտնի են այն բանով, որ այնտեղ անցկացվում են կենդանի ժամանցային ծրագրեր, ինչպիսիք են սթենդ-ափ կատակերգությունները, համերգները կամ սպորտային միջոցառումները։