Խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Խանություն, ենթակա ավատատիրական իշխանություն՝ խանի գլխավորությամբ, որը ենթարկվում էր երկրի միապետին (շահ)։ Գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքում, հիմնականում Պարսկաստանում՝ Աֆշարների, Ղաջարիների արքայատոհմերի կառավարման ժամանակ։
18-րդ դարի կեսին և 19-րդ դարի սկզբին խանության կարգավիճակում էին Արևելյան Հայաստանի բոլոր գավառները, որոնք համախմբված էին Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի և Գանձակի (Արաքս գետից հյուսիս), Խոյի, Ղարադաղի, Մակուի, Ուրմիայի (Արաքս գետից հարավ) խանություններում։