Խաչատուր Էրզրումցի
հայ փիլիսոփա / From Wikipedia, the free encyclopedia
Խաչատուր Էրզրումցի (Առաքելյան) (1666[1][2], Կոստանդնուպոլիս[1] - 1740[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]), հայ հանրագիտակ, փիլիսոփա, հայկական կլասիցիզմի հիմնադիրներից, եկեղեցական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Էրզրումցի | |
---|---|
Ծնվել է | 1666[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | 1740[1][2] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հանրագիտական, փիլիսոփա և քահանա |
Սովորել է Հռոմի պրոպագանդայի (Ուրբանյան) կաթոլիկական վարժարանում։ 1696-1707 թվականներին Կոստանդնուպոլիսում զբաղվել է քարոզչությամբ, այնուհետև դարձել է Վենետիկի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը։ Հեղինակ է փիլիսոփայության, բարոյագիտության, աստվածաբանության, տրամաբանության, հռետորության, երկրագիտության, մաթեմատիկայի, բնագիտության և այլ հարցերի նվիրված աշխատությունների։ «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) հանրագիտական բնույթի երկհատոր երկում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտություններին։ Քաջատեղյակ լինելով եվրոպական գիտության նվաճումներին՝ նպաստել է առաջավոր գաղափարների ներթափանցմանը Հայաստան։ Երկերի մի մասը գրված է լատիներեն, որոնք հիմնականում թարգմանվել են հայերեն։