Խերսոն
From Wikipedia, the free encyclopedia
Խերսոն (ուկր.՝ Херсон), քաղաք Ուկրաինայի հարավում։ Խերսոնի մարզի վարչական կենտրոնն է, Սև ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Ծովային և գետային նավահանգիստ է, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Դնեպրի աջ ափին, գետաբերանից 25 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը՝ 358 000 (2007)։ Արդյունաբերական կենտրոն է։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Խերսոն | |||||
Херсон | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Խերսոնի մարզԽերսոնի մարզ | ||||
Քաղաքապետ | Վոլոդոմիր Սալդո | ||||
Հիմնադրված է | 1778 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1778 թվականից | ||||
Մակերես | 135.7 կմ² | ||||
ԲԾՄ | 25 մետր | ||||
Բնակչություն | 358․000 մարդ (2007) | ||||
Խտություն | 2,651 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, UTC+3 և DAZD? | ||||
Հեռախոսային կոդ | +380 552 | ||||
Փոստային ինդեքս | 73000 | ||||
Փոստային դասիչ | 73000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BT և НТ / 22 | ||||
Պաշտոնական կայք | city.kherson.ua | ||||
| |||||
Փակել
Հիմնադրվել է 1778 թվականին որպես ամրոց և մ․ թ․ ա․ 5-րդ դարից մինչև մ․ թ․ 15-րդ դարը Ղրիմում գոյություն ունեցած Խերսոնես քաղաքի անունով կոչվել է Խերսոն։
«Խերսոնես» անտիկ անվանումն առաջացել է հին հունարեն բարբառային «թերակղզի» նշանակող համանուն բառից[1]։
Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Խերսոնում ապրում են հետևյալ էթնիկ խմբերը.
- ուկրաինացիներ – 76.6 %
- ռուսներ - 20.0 %
- այլ - 3.4 %
Բնակչություն
Մանրամասն տեղեկատվություն Թվական, Բնակչություն ...
Թվական | Բնակչություն |
---|---|
1790 | 24, 000 |
1926 | 58, 000 |
1939 | 97, 000 |
1959 | 158, 000 |
1981 | 361, 000 |
2004 | 354, 000 |
2007 | 329.000 |
Փակել
- Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- Խերսոնի պաշտոնական վեբ կայք Արխիվացված 2009-03-31 Wayback Machine (ուկր.)
- Խերսոնի հայրենասերներ (ուկր.)
- Խերսոնի ինֆո-շոպինգ Արխիվացված 2013-08-17 Wayback Machine (ուկր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 48)։ |