Խնջույք Լևիի տանը (Վերոնեզե)
Պաոլո Վերոնեզեի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Խնջույք Լևիի տանը» (իտալ.՝ Cena a Casa di Levi), իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի հսկայական նկարն է (555×1280 սմ), որը նկարել է 1573 թվականին՝ կտավի վրա։ Ցուցադրված է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։ Կտավը պատկանում է Վերոնեզեի բացառիկ, բազմանձ կտավների շարքին, որոնք արտացոլում են Քրիստոսի մասնակցությամբ խնջույքներ («Ամուսնությունը Գալիլեյան Կանում» և «Խնջույք Սիմոն Փարիսեցու մոտ»-ի երկու տարբերակը)։ Սկզբում կտավը կոչվում էր «Խորհրդավոր ընթրիք», սակայն Սուրբ ինկվիզիցիայի միջամտությունից հետո նկարիչը ստիպված էր նոր անվանում տալ նկարին։
Արագ փաստեր Խնջույք Լևիի տանը, տեսակ ...
Խնջույք Լևիի տանը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաոլո Վերոնեզե[1] |
տարի | 1573[1] |
բարձրություն | 560 սանտիմետր |
լայնություն | 1039 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ և Վենետիկ[1] |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
պատվիրատու | Santi Giovanni e Paolo? |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք |
մակագրություն | A. D. MDLXXIII և DIE. XX, APR. |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi1.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi3.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi4.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi5.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi6.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi7.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi8.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Feast in the House of Levi by Paolo Veronese Վիքիպահեստում |
Փակել